25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչու են ազատվել ՊԵԿ-ի պաշտոնյաները. Հայացք

“Հայացք”-ի հավաստի աղբյուրները պարզել են Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ Արտաշես Բեյբուրթյանին եւ Ռուբիկ Քոչարյանին աշխատանքից ազատելու իրական պատճառները:

“Բայց մինչ դրանք ներկայացնելը փոքրիկ էքսկուրս անենք Ա. Բեյբուրթյանի անցած ճանապարհով: Արտաշեսը հարկայինում է արդեն 16 տարի: Նրան համակարգ բերեց Արտաշես Թումանյանը, երբ նշանակվեց հարկային տեսչության պետ: Մինչ այդ Բեյբուրթյանը Թումանյանի խորհրդականն էր ԱԺ-ում: Բերեց եւ նշանակեց Խորհրդային շրջանի հարկային տեսչության պետի տեղակալ: Իսկ պետը հենց Ռուբիկ Քոչարյանն էր: Բեյբուրթյանը շուտով նշանակվեց Մյասնիկյանի հարկային տեսչության պետ, որտեղ “կենտրոնացված” էին գրեթե բոլոր խոշոր հարկատուները, ֆիրմաները: Այդտեղից, ըստ մեր աղբյուրների, սկսվեց Ա.Բեյբուրթյանի «ֆինանսական վերելքը»: Հետագայում նա շատ գործերում փայատեր դարձավ: Սկսեց ծաղկել բիզնեսը:

Մեր աղբյուրների պնդմամբ` 2011 թ. նոյեմբերից պետեկամուտների կոմիտեի համակարգում Բեյբուրթյանը փորձեց “իր խաղերը” տալ: Ուներ իր թիմը, քավոր-սանիկներին լուրջ պաշտոնների էր դրել: Ասում են, թե Արմեն Գեւորգյանի միջոցով փորձել է “մոտենալ” վարչապետի շրջապատին: Նպատակը կոմիտեի նախագահ դառնալն էր: Հիշենք, որ խոսվում էր, թե հարկայինն ու մաքսայինը առանձնացնելու են: Բայց Բեյբուրթյանի նպատակները չիրականացան: Ոչ թե այն պատճառով, որ աշխատանքին զուգահեռ մեծ բիզնեսով էր զբաղվում: Իրականում նրան “զսպեց” կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի աչալրջությունը:

Քանի որ Գագիկ Խաչատրյանը գերազանց է տիրապետում համակարգի ներսի իրավիճակին ու ձեռքը մշտապես աշխատանքի “զարկերակին” է, անմիջապես նկատել էր Բեյբուրթյանի քայլերը: Բեյբուրթյանն զգուշացվել էր, որ բիզնեսից բացի ուշադրություն դարձնի նաեւ աշխատանքին: Նա Երեւան քաղաքի հարկային տեսչությունների պլանների կատարման համար էր պատասխանատու: Սակայն հունվարին պարզվեց, որ նա պլանները չի կատարել: Այս տարեսկզբին կոմիտեի նախագահը փոխեց Բեյբուրթյանի պատասխանատվության ոլորտը: Նրան վստահվեցին մարզերի տեսչությունները: Իսկ Երեւանի տեսչությունների աշխատանքը վստահվեց մյուս տեղակալին` Ռուբիկ Քոչարյանին:

Մեր տվյալներով, սակայն, երկու տեղակալներն էլ չարդարացրին վստահությունը, պլանները չկատարվեցին: Դեռ ավելին` Ա. Բեյբուրթյանը, լինելով բարձր պաշտոնյա, մտավ քաղաքականության մեջ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՍԱՍ-ի Արտակի աջ թեւն էր: Ի դեպ, չմոռանանք, որ նրա “թիմակից” քավոր-սանիկները, որ լուրջ պաշտոններ էին զբաղեցնում համակարգում, տարեսկզբին ազատվել էին աշխատանքից անբավարար արդյունքների համար:

Եվ այսպես, պլանները չկատարելու համար Գ. Խաչատրյանը աշխատանքից ազատեց իր երկու տեղակալներին: Բայց քանի որ Ռուբիկ Քոչարյանը, այնուամենայնիվ, լավ աշխատողի համբավ ունի, կոռումպացված չէ, կոմիտեի նախագահը նրան անմիջապես նշանակեց խոշոր հարկատուների տեսչության պետ:

Ի դեպ, ի տարբերություն իր նախորդի` Արմեն Ավետիսյանի, որը միշտ անհաշտ էր ու ագրեսիվ թե՛ հարկատուների, թե՛ ենթակաների նկատմամբ, Գագիկ Խաչատրյանը թե՛ հարկատուների, թե՛ աշխատակիցների հետ լավ հարաբերություններ է պահպանում ու գնահատում է աշխատողներին: Երեւի այս հանգամանքն էլ նպաստել է Ռ. Քոչարյանի նոր նշանակմանը”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ