23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետ դառնալու խնդիր իմ առաջ չեմ դնում. Ռոբերտ Քոչարյան

Վարչապետ դառնալու խնդիր իմ առաջ չեմ դնում և չեմ կարծում, թե դա ճիշտ կլինի, «Bloomberg»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ինչ վերաբերում է ապագային, Քոչարյանն ասել է. «Ինչպես իրավիճակը կզարգանա։ Դա չպետք է լինի ինքնանպատակ։ Եթե այս իշխանությունը փայլուն կառավարի երկիրը, եթե մեր երկրի տնտեսությունը երկնիշ թվերով աճի, եթե Ղարաբաղի անվտանգության հարցը բավական հուսալի ապահովի, ապա դա այլ իրավիճակ կստեղծի։ Իսկ եթե մենք բոլոր այս հարցերում տեսնենք վատթարացում, ապա այլ իրավիճակ կլինի և նույնիսկ այն ժամանակ, եթե գտնվեն երիտասարդ, հեռանկարային գործիչներ, ովքեր կարող են զբաղեցնել այդ պաշտոնն ու շարժվել առաջ, ի սեր Աստծո, թող անեն», – ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այժմ մտահոգիչ է ղարաբաղյան հակամարտության խնդիրը, պատերազմի վերսկսման հնարավորությունը։

«Չպետք է մոռանալ, որ իրավիճակը սառեցված է և սահմանին դեռևս անհանգիստ է», – նշել է Քոչարյանը։

Բացի այդ, նրա խոսքով, մտահոգիչ է ԱՄՆ-ի հետ Իրանի հարաբերությունների լարվածությունը և դրանից բխող սանկցիաների կիրառումը։

«Եթե կառավարության գործունեությունը ռադիկալ կերպով չփոխվի, ապա կլինի հիասթափություն ու կծագեն լուրջ խնդիրներ։ Կընդունե՞ն իրենց սխալները, թե՞ դա կպայմանավորեն հակահեղափոխությամբ…», – նկատել է երկրորդ նախագահը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ