06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արգելվել է կոտլետի եւ պելմենու արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մարտի 25-ի որոշումով կասեցվել է “Համադամ” սննդի կոմբինատ ՍՊԸ-ի կողմից պելմենու և հավի կոտլետի արտադրական գործունեությունը:

“Համադամ” սննդի կոմբինատ ՍՊԸ-ի կողմից արտադրվող պելմենու (մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով) և հավի կոտլետի (բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշով) արտադրատեսակը, համաձայն “Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն” ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի “Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին” N 1560 որոշման պահանջներին:

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական` վերացնելու հայտնաբերված խախտումները, պելմենի և հավի կոտլետ արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560 որոշման պահանջներին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ