28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Նոր ֆիգուրն ուզում էր “Կաթողիկոս” անվանել

Չնայած Ռազմիկ Այվազյանի առաջարկած նոր ու ավելի բարդ շախմատը հիացրել է նույնիսկ Կասպարովին, բայց իրական կյանքում վարպետը հիանում է իր միակ ՛՛թագուհիով՛՛:Ամեն ինչ սկսվեց տանիքի վերանորոգումից: Աշխատանքային գործիքներս բարձրացրեցի տանիք ու տանիքը դարձավ իմ “մաստերսկոյը”: Աշխատում եմ բացառապես դասական երաժշտության ուղեկցությամբ և պաշտում եմ Կոմիտասին:

 Այլ մասնագիտությունների տիրապետելուց բացի, ես նաև կիրառական արվեստի ներկայացուցիչ եմ: 1996թ., երբ Երևանում` Մարզահամերգային համալիրում ընթանում էր շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադան, ես ներկայացրի իմ շախմատային գյուտը, որտեղ առաջարկում եմ շախմատ խաղալ 100 խաղավանդակի վրա` նախկին 64-ի փոխարեն, ինչպես նաև շախմատային ֆիգուրներին ավելացրել եմ ևս 2-ը` Կարդինալ և Վագր:

Իմ գյուտն իր տրամաբանական բացատրությունն ունի: Նախ մենք շախմատային գերտերություն ենք, իսկ սա կատակ բան չէ, երկրորդ, ես շախմատի սիրահար եմ և շատ եմ սիրում շախմատային գրոսմայստերներին` Ռոբերտ Ֆիշեր, Լևոն Արոնյան… Բացի այդ էլ, 64 խաղավանդակն արդեն սպառել է իրեն, գրեթե բոլոր քայլերն արդեն պարզ են այս քանակի խաղավանդակի վրա, այն նաև հեշտ է մտապահելը հիշոոողության մեջ:

Հակառակը, 100 խաղավանդակի վրա խաղալն ավելի դժվար է, չհաշված 2 նոր ֆիգուրը, որոնք ևս իրենց հերթին բարդացնում են խաղը: Իր բարդությամբ պայմանավորված` իմ առաջարկած շախմատը կարելի է խաղալ նույնիսկ թիմով` 2-ական խաղացող յուրաքանչյուրում: Ինչու Կարդինալ: Հնում մեր երկրի արքաները առանց հոգևոր առաջնորդի` կաթողիկոսի համաձայնության որևէ որոշում չեն ընդունել, և ես այս փաստը տեղավորեցի շախմատային խաղաքարերի մեջ` իմ նոր խաղաքարն անվանելով Կարդինալ:

Սկզբում ուզում էի այն Կաթողիկոս անվանել, բայց ընկերներս խորհուրդ չտվեցին, ասեցին` մի քիչ կոպիտ է: Ինչպես կյանքում, այնպես էլ շախմատում Կարդինալը իր խաղով մոտ է Արքային: Մյուսը Վագրն է, որովհետև նախ հզոր կենդանի է, երկրորդն էլ Վ տառով ֆիգուր չկար շախմատում: Վագրը ձիակառքի դեր է կատարում շախմատում:Համապատասխանաբանր նաև 2 տառ եմ ավելացրել խաղավանդակում` R,V` իմ ինիցյալներով` Ռազմիկ Վաղարշակիչ:

Սա նորարարական մոտեցում է, և կարծում եմ այն անհրաժեշտ է շախմատին: 90-ականներն պաշտոնապես հաստատվեց իմ գյուտը, և ես նույնիսկ արտոնագիր ստացա, իսկ արձագանքներ շատ եղան:Ի դեպ, ես ինքս եմ պատրաստել իմ հնարած շախմատային սեղանը և ֆիգուրները: 4-5 տարի աշխատել եմ 100 վանդականի շախմատի գաղափարն իրականություն դարձնելու համար, շատ գրքեր եմ կարդացել, գրականություն եմ ուսումնասիրել, որպեսզի կարողանամ հիմանվորել միտքս, և դա ինձ հաջողվեց: 1996թ. նույնիսկ Կասպարովը խաղաց իմ պատրաստած և առաջարկած նոր շախմատով. նա շատ հիացած էր:

Շատ եմ շախմատ խաղում, հիմնականում նախընտրում եմ խաղալ սևերով, որովհետև դժվար խաղ եմ սիրում, իսկ եթե սպիտակներով ես խաղում, ապա առաջին քայլը քոնն է: Կյանքում սիրում եմ խաղալ Վագրի պես. նա 2 քայլից կարող է շախ հայտարարել: Բայց կյանքում իմ թագուհին մեկն է`կինս: Մեր մեջ ասած, ճիշտ է, որ յուրաքանչյուր հզոր տղամարդու հետևում հզոր կին է կանգնած:Ես կյանքում միշտ նորի կողմնակից եմ:

Կարծում եմ` չի կարելի գերազանցել միայն Աստծո արարչագործությունը, իսկ մնացածը հնարավոր է և, ավելին, նույնիսկ անհրաժեշտ է: Գուցե սա է պատճառը, որը ընկերներս ինձ էքստրաօրիգինալ Այվազյան են ասում:Ֆինանսական միջոցներ ունենալու կամ հովանավորություն ստանալու դեպքում ես որոշել եմ տուրնիեր կազմակերպել` “Ռազմ. Այվազ”, որտեղ կխաղան իմ առաջարկած շախմատը:

 

Զրուցեց` Սոնա Խաչատրյանը

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ