Կառավարությունը կկասեցնի՞ պարտադիր բաղադրիչը, թե ոչ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց, թե Կառավարությունն առաջարկելով ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛ նախաձեռնության հետ երկխոսության ու քննարկումների գնալ ինչի է պատրաստ: Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե պատրաստ են արդյոք քննարկել Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող հարցեր, արդյոք դա նշանակում է, թե օրենքից կհանվի պարտադիր բաղադրչիը։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրելյանը պատասխանեց, թե իրենք պատրաստ են աշխատելու ՛՛Դեմ եմ՛՛ շարժման հետ, որպեսզի շտկեն բացերը, որոնք կան օրենքում։ ՛՛Չեմ կարծում, որ անհրաժեշտ է նախապայմաններով խոսել մեր կողմից նրանց հետ և նրանց կողմից մեր հետ։ Կխոսենք, կքննարկենք, այն բոլոր հարցերը, որոնք փոփոխման ենթակա են և կամ ենթակա չեն և գտնել փոխգործակցման եզր՛՛։
Գաբրիելյանը նաև ասաց, որ հանդիպումը պետք է կայանա ՍԴ որոշումից հետո, որպեսզի հստակ լինի գործողության սահմանները:Ուրիխանյանը հարցը կրկնեց, թե հստակ է հարցնում, թե կարող են ակնկալել՝ պարտադիր բաղադրիչը հանելու են, թե ոչ։ Նախարարն էլ իր հերթին կրկնեց, թե իրենք պատրաստ են քննարկել առանց նախապայմանների։ ՛՛Եվ պատրաստ ենք դա անել հանդիպման ընթացքում, այն ժամանակ էլ կքննարկենք ձևաչափն՝ առաց նախապայնների և չենք էլ ցանկանում, որ նրանք նախապայաման դնեն՛՛,-եզրափակեց նա։