23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Գնաճային միտումներն` ըստ ԱՎԾ-ի

 

 ‘2012թ.-ի  անցած  8  ամսիների  ընթացքում  գրանցվել  է  3,6%  գնաճ`   մարտ  ամսվա  0,1%-ի համեմատ:  Վերջին  5  ամիսների  ընթացքում  արձանագրվել  է 4,7%  գնաճ, իսկ  վերջին  ամսվա` օգոստոսի տվյալներով` 0,4%: Եթե  համեմատելու  լինենք  2011թ.-ի  տվյալների  հետ, ապա  ընդհանուր  կարձանագրենք  5,1%  գնաճ ‘,-  այսօր  ‘Հենարան’  մամուլի  ակումբում  այս  մասին  ասաց  ՀՀ  ազգային  վիճակագրական  ծառայության  գների   վիճակագրության  և  միջազգային   համադրումների  բաժնի   պետ  Գուրգեն  Մարտիրոսյանը` առանձնացնելով  վերջին  ամսիների   գնաճային  միտումները   ՀՀ   սպառողական  շուկայում:

Անդրադառնալով  պարենային  և  ոչ  պարենային  մթերքների  գների  վիճակագրական  տվյալներին` Մարտիրոսյանը շեշտեց. ‘2012թ.-ի  հուլիս-օգոստոս  ամսիների  տվյալներով  պարենային  մթերքները  գրանցել  են  1,6%  գնաճ, իսկ  ոչ  պարենայինը` 4,7%:  Պարենային  առանձնին  մթերքներից  հացը  գրանցել  է 1,3%  աճ, մսամթերքը` 0,1%, հրուշակեղենը` 1%’:

‘ՀՀ   ազգային  վիճակագրական  ծառայությունն  արձանագրում  է   փաստեր, բայց  չի  անում  վերլուծությունները: Գնի  նվազման  միտումներ  են  գրանցվել  հատկապես  մրգի  և  բանջարեղենի  շրջանում, իսկ  գնաճը  հստակորեն  արտահայտվել  է  ալյուրի  տեսականու  վրա:  30%   գնահատման  ինդեքս  է  գրանցվել   վարունգի, լոբու, սխտորի գծով, կաղամբի   գծով` 6%, լոլիկի  և  կանաչ  պղպեղի  գծով`  2  անգամ  ավելի’,- հայտնեց   Մարտիրոսյանը:

Խոսելով   գների  միջազգային  միտումների  մասին`  ԱՊՀ  և   Եվրամիության  երկրների  օրինակով, Մարտիրոսյանը  շեշտեց. ‘ 2012թ. –ի 7 ամիսների   ընթացքում  ԱՊՀ  երկրներում  գրանցվել  է   1,5  %  գնաճ, մասնավորապես  Ռուսաստանում` 4,5%, Ղազախստանում` 3%: Եվրամիության  երկրներում  պատկերը  հետևյալն է, 0,9%`  27  երկրների   տվյալներով’:

Մխիթարիչ  է  հատկապես  այն  հանգամանքը, որ գնաճին  զուգահեռ  աշխատավարձը  ցուցաբերել  է հետևյալ  վարքագիծը. ‘Միջին  աշխատավարձը  գրանցել  է  1,8%  աճ`  120, 471  դրամ, հունվար-հուլիս  ամսիների  տվյալներով` 4,6%` 116, 928  դրամ’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ