22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Մոտ օրերս հայտարարություն կանեմ. ՀՀ նախագահը՝ վիճահարույց օրենքը ստորագրելու մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք կստորագրի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը։

«Ես մոտ օրերս այդ մասին հայտարարություն կանեմ», – լրագրողների հետ զրույցում ասաց նա։

ՀՀ նախագահը ընդգծեց՝ հարցը, որը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, պետք է կարգավորվի երկխոսության, բանակցությունների ճանապարհով։

«Եվ այդ ամենն օրենքի սահմաններում, ես սկսել եմ իմ հանդիպումները վարչապետի, կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որ հասնենք նրան, ինչի մասին խոսում ենք», – ասաց Արմեն Սարգսյանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ին  Ազգային ժողովում լարված պայմաններում քվեարկություն տեղի ունեցավ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու հարցով։ 

Հրավիրած արտահերթ նիստից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը վերցրել էր պատգամավորների քարտերը, որպեսզի քվեարկություն տեղի չունենա, սակայն որոշվել էր այն անցկացնել ձեռքով։

Արդյունքում նախագիծը ստացավ 67 կողմ ձայն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ