01 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անընդունելի է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը. Էդուարդ Շարմազանովի ելույթը Անթալիայում

Ժամանակակից տնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական նախադրյալները բաց սահմաններն են, ռեսուրսների ազատ տեղաշարժը, մրցակցության հավասար պայմանները: Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ելույթ ունենալով Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում:

«Այս առումով շրջափակումը և փակ սահմանները անբնական և անընդունելի խոչընդոտներ են երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցության ճանապարհին: Ցավոք, Թուրքիան՝ երկիրը, որը կազմակերպել է նման կարևոր և ներկայացուցչական միջոցառում, 1993 թվականից միակողմանի փակել է իր սահմանները Հայաստանի հետ»,- ասել է Շարմազանովը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանը նույնիսկ կողմ է հանդես  եկել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանն առանց նախապայմանների: «Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն անընդունելի է»,- ընդգծել է նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ