29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Գող Էրդողանի կերակրած մարդասպաններն են մեզ վրա հարձակվում”. սիրիացի առաջնորդ

Քեսաբի ու Լաթաքիայի վրա զինված գրոհներ իրականացրածիսլամիստ արմատականների դեմ պայքարող «Դիմացկուն Սիրիա» շարժման առաջնորդ Միհրաչ Ուրալը հերքել է իր մահվան մասին թուրքական մամուլում տարածված ստահոդ լուրերը, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Բիր Գյուն» թերթի թղթակցի հետ զրույցում Ուրալը նշել է, որ իրենք մինչև վերջ մարտնչելու են հակակառավարակն ուժերի դեմ և պաշտպանելու են խաղաղ բնակչության անվտանգությունը:

«Այս պահին մենք պայքար ենք մղում Թուրքիայի իշխող կուսակցության (ԱԶԿ – KP) և արևմտյան իմպերիալիստական ուժերի կողմից սնվող ջիհադականհրոսակախմբերի դեմ: Մեզ վրա հարձակվում են գող Էրդողանի կերակրածմարդասպանները»,- ասել է Ուրալը:

Վերջինս հայտնի է որպես քրդերի ցմահ բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մերձավոր շրջապատի անձ:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ