20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ո՞ւր է գնալու Հայաստանը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն որոշ ժամանակ հետո կգնան փոխզիջումների, սակայն այդ ժամանակ հայտնի չի լինի, թե ինչ է լինելու Հայաստանի հետ. նման տարակուսանք հայտնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

  “Ռուսաստանը, լինելով մեծ երկիր, չի կարող երկար շարունակել այն քաղաքականությունը, որը վարում է այսօր, դա շահավետ չէ նաեւ Արեւմուտքին, եւ նրանք փոխզիջումներին են գնալու”,– ասաց նա:

Նավասարդյանի խոսքով, Հայաստանի  քաղաքականությունը տարվում է այնպիսի ուղղությամբ, որ մենք չենք որոշելու մեր ճակատագիրը, այլ լինելու են  ամբողջ առեւտրի մեկ փոքր իրն ենք դառնալու:

Ինչ վերաբերում է Քեսաբի դեպքերին, ապա, Նավասարդյանը կարծում է, որ եթե Հայաստանի իշխանությունները այս տարիներին լինեին հայկական շահերի պաշտպան, ապա նման վիճակ չէր ստեղծվի:

“ Եթե մինչ ԽՍՀՄ–ի փլուզումը հայության պաշտպանության դերակատարությունը կարողանում էր կատարել Սփյուռքի կազմակերպությունը, այսօր նրանց ուժը պակասել է, քանի որ գոյություն ունի Հայաստանի Հանրապետություն:

Նրանց հենց այդպես էլ պատասխանում են, երբ փորձում են որեւէ հարցի միջամտել: Սփյուռքի կազմակերպությունը լոբբինգային առումով կորցրել է իր նախկին հնարավորությունները”,- եզրակացրեց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ