20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արմեն Գեւորգյանի հետ

Երեկ ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՕԵԿ ակտիվի հանդիպումը ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Համայնքների խոշորացման գործընթացի ներկա վիճակին և Խոշորացված համայնքի կառավարման յուրահատկություններին առնչվող հարցեր: Ներկաները լսեցին փոխվարչապետի տեսակետները Համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ:Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՕԵԿ մոտեցումները ծրագրի վերաբերյալ, որոնք առաջիկայում ամբողջական տեսքով կներկայացվեն Կառավարություն: 

Կուսակցության մոտեցումները ներկայացրեց Արթուր Բաղդասարյանը: Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում, որից հետո փոխվարչապետը պատասխանեց ներկաների հարցերին: Տեղեկացնում են կուսակցության մամլո ծառայությունից: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ