09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Բժիշկները հինգ ժամ շարունակ մերսել են մահացող երեխայի սիրտը և փրկել են նրան

Չինացի բժիշկներն ու բուժքույրերը հինգ ժամ շարունակ սրտա–թոքային վերակենդանացում են իրականացրել տղային, որի սիրտը կանգնել էր,և փրկել են նրան։ Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել Չանչժոու քաղաքում։ Ութամյա Սյաո Յույային հիվանդանոց են տեղափոխել սրտային սուր անբավարարությամբ։ Տղայի վիճակը գնալով վատանում էր, և մինչ բժիշկները փորձում էին նրան ավելի մասնագիտացված հիվանդանոց տեղափոխել, նրա սիրտը կանգ առավ՝ կայծակնային միոկարդիտի պատճառով։ Բժիշկները կարողացել են կայունացնել տղայի վիճակը, սակայն հաջորդ առավոտյան նրա վիճակը կրկին վատացել է։ Բժիշկները կապվել են Շանհայի մասնագետների հետ, որպեսզի նրանք անհրաժեշտ սարքավորումներ ուղարկեն և մասնագետներ։ Եվ մինչ շտապօգնությունը Շանհայից տեղ կհասներ, տղան ավելի ու ավելի էր վատանում. նրա սիրտն ու շնչառությունը կանգ էին առել, իսկ ճնշումն այնքան էր իջել, որ չափելն անհնար էր։

Որպեսզի երեխան չմահանա մինչև բժիշկների գալը, մոտ երեսուն բժիշկ և բուժքույրեր հինգ ժամ շարունակ հերթով մերսել են նրա սիրտը։ Սրտի անընդհատ մերսման շնորհիվ տղան ողջ է մնացել՝ մինչև անհրաժեշտ օգնության տեղ հասնելը։

«Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի փրկեինք տղային, և շատ վատ կլիներ, եթե մենք հանձնվեինք։ Մենք նրան շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,– ասել է վերակենդանացմանը մասնակցած բժիշկներից մեկը։

Ներկայումս տղան գտնվում է Շանհայի մանկական հիվանդանոցում և անհրաժեշտ բուժում է ստանում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ