Եկեք կոմայգի գիշերով` տեսեք ի՞նչա կատարվում … /վիդեո/
Խորհրդային միության ժամանակաշրջանում շարունակ քարոզվում էր մայրապաշտությունը, ընկերասիրությունը, ազնվությունը և էլի ուրիշ արժեքներ: բազմաթիվ երևույթների մասին մարդիկ բարձրաձայն չէին խոսում, որպես դաստիարակության խորհրդանիշ մատնանշվում էին հերոսները՝ Հունան Ավետիսյան, Ղուկաս Ղուկասյան կամ Օլեգ Կոշեվոյ:
Նրանց անունները շարունակ կարելի է թվել, բայց ներկա սերունդը ոչինչ չգիտի ոչ այդ դաստիարակության և ոչ էլ այդ ժամանակահատվածի դրական առանձնահատկությունների մասին: Համեմատական եզրագծեր անցկացնելու համար հարցադրումով Henaran.am-ի թղթակիցը զրուցեց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի հետ:
“Ամենամեծ կորուստը, որ ունեցանք Սովետական միության փլուզումից հետո, դա բարոյականության կորուստն էր: Այն ժամանակ երեխան դաստիարակվում էր ծնվելու հեն հաջորդ օրվանից”,-ասաց ընկեր Սարգսյանը:
Կուսակցության առաջնորդը փաստեց, որ այսօր շատացել են ծնողներին միայնակ թողնող ու երկրից հեռացող զավակները, շատացել են ամուսնալուծությունները ու տարատեսակ հիվանդությունների առկայությունն է ամեն քայլափոխի մատնանշվում:
“Մեր կուսակցությունը գտնվում է Ռուսաստանի դեսպանատան հարևանությամբ, որտեղ նախկին քաղաքապետարանն էր: Ուշ ժամի մի օր եկեք երիտասարդներով, տեսեք, թե ինչ է կատարվում էտ այգու մեջը ”,-հավելեց Տաճատ Սարգսյանը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: