27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը երբեք իր համաձայնությունը չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա ՀԱՊԿ անդամ. Վարչապետ

Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապն այս պահի դրությամբ դեռ հաստատված չէ, ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, ի պատասխան ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցի, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց աշխատանքներ են արվում այդ ուղղությամբ, ու ես կարող եմ գոհունակությամբ նշել, որ վերջին օրերին շփման գծի երկայնքով իրավիճակը անհամեմատ ավելի հանդարտ է», – ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կառավարությունն ունի ամփոփ տեղեկանք ու այդ տեղեկանքը կփոխանցեն Աշոտյանին։

Խոսելով ՀԱՊԿ-ում Ադրբեջանի անդամակցության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդպիսի որևէ պաշտոնական գործընթաց չկա, այդ մասին կան միայն հրապարակումներ։

«Եվ սրա վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը շատ հստակ է, նման հարցերը լուծվում են կոնսենսուսով ու, բնականաբար, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում անիմաստ է նույնիսկ այդ հարցի վերաբերյալ խոսելը, որովհետև Հայաստանը երբեք իր համաձայնությունը չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա ռազմաքաղաքական մեր հիմնական կազմակերպության անդամ կամ թեկուզ դիտորդ», – նշեց ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք, որ նախօրեին Արմեն Աշոտյանն ասել էր, որ ունի որոշ մտահոգություններ, որոնք ուզում է հղել ՀՀ վարչապետին:

«Ես պարոն վարչապետին կխնդրեմ չկորցնել զգոնությունը, ուզում եմ այս ամբիոնից վերահաստատել, որ Ադրբեջանին ՀԱՊԿ թողնել չի կարելի, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն ուժի մեջ են ու պետք է կյանքի կոչվեն», -ասել էր նա։

 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ