03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ չէր տեղեկացրել վարչապետին Գյումրիի օրվա մասին. խոսնակի պարզաբանումը

Միջոցառումների մասին բոլոր տեղեկությունները գալիս են արարողակարգի բաժնից: Այս մասին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ով է մեղավոր եղել, որ վարչապետը տեղեկացված չի եղել Գյումրիի օրվա մասին եւ չի մեկնել Գյումրի:

«Վարչապետի օրակարգը կազմվում է տարբեր գերատեսչություններից եկած տեղեկությունների հիման վրա: Միջոցառման մասին տեղեկությունները գալիս են վարչապետի արարողակարգի բաժին։ Հիմա չեմ կարող ասել, թե ինչու այդ տեղեկատվությունը չի հասել վարչապետին»,– ասաց նա։

Նշենք, որ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ Գյումրիում նշել էր, թե վարչապետը զբաղված է եւ չի կարողացել ներկայանալ:

«Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում Գյումրին, խնդրել է իր սերը փոխանցել ու շնորհավորանքը։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը մեկ օր առաջ է վերադարձել մի քանի օր տևած գործուղումից, շատ կուտակված բաներ կային և վարչապետը շտապել է և իր աշխատասենյակում է։ Վստահ եմ, որ ֆիզիկապես ներկա չլինելը  ոչ մի բան չի նշանակում»,–ասել էր Արարատ Միրզոյանը։

Թե, ինչու են նման հակասական հայտարարություններ հնչում, Եղոյանն ասաց, որ ինքը Նիկոլ Փաշինյանի խոսնակն է եւ Միրզոյանի հայտարարությունների հետ կապված պետք է դիմել նրան:

Առաջին փոխվարչապետի օգնական Քրիստինե Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ պարզաբանում կտրամադրի այս կապակցությամբ, սակայն մինչ հիմա դեռ պարզաբանում չեն տրամադրել։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ