28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մանդարինի պատմությունն ու Տեր-Պետրոսյանի կեղծված ընտրությունները

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը արագաչափերի, կարմիր գծերի հետ կապված հարցերի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ոչ իշխանական պատգմավորների առաջարկի վերաբերյալ հայտարարեց, թե այս հարցը պետք է իրավական հարթության մեջ լուծել, եթե համոզված են, որ գործ ունեն նման խախտումների հետ: Այս առաջարկը ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանին հիշեցրեց Թումանյանի պատմվածքներից մեկը: ՛՛Մի տղա, ով լեռներում է ապրում, գնում է Սև ծով, ուր բարեկամներն են ապրում, երբ մոտենում է, հյուրընկալվում է, քեռակինը այդ տղային ասում է՝ գիտես, էս մանդարինը լավ բան է, կարող ես այդ ծառից բերել, որ տնկենք, թանկ է, շուկայից չգնենք, ուղղակի այդ ծառը պտուղ տա, մենք օգտվենք: Հիմա էդ տղային բացատրում են, որ մանդարինը լավն է, բայց ձեզ մոտ չի աճի, բայց տղան միշտ վերադառնում է, ասում՝ ես հիմա քեռակնկան ինչ ասեմ… ՛՛,-պատմեց Հակոբյանն ու շարունակեց.

՛՛Հիմա ձերն է, ես ասում եմ՝ դատական կարգով գնալ նշանակում է այս հարցը թաղել, դուք ինձ ասում եք՝ ինչի՞ չեք գնում դատական, իրավական կարգով՛՛:

Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը, դիմելով Հակոբյանին, հետաքրքրվեց՝ արդյոք Հակոբյանն ուսումնասիրել է՝ Երևանի ավագանու խմբակցությունները այս հարցերին ինչպես են քվեարկել, արդյոք հնչեցված պարզաբանումներով չեն նսեմացնում հանձնաժողովների աշխատանքը և արդյոք չեն նսեմացնում նաև ավագանու աշխատանքը: Հակոբյանը պատասխանեց, որ այսօր իրենք հարկեր ենք գանձում, որ ուղիղ համեմատական են զարգացած երկրների հարկերի չափերին և հակադարձ համեմատական՝ այն աշխատավարձերին կամ գրպանի այն պարունակությանը, որ ունի ՀՀ քաղաքացին: ՛՛Ես չգիտեմ՝ ձեր գնահատականն ինչպիսին ա, բայց ես ասեմ, որ ցավոք սրտի, ավագանին իսկապես ունի ընդդիմություն, և այդ ընդդիմության ձայների քանակը… որակի մասին չի խոսքը, այնտեղ որակյալ մարդիկ կան, որ իսկապես պայքարում են Երևանի ու երևանցու շահերի համար՛՛,- ասաց խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ հենց այդ քանակային տարբերությունը թույլ չի տալիս, որ որակյալ նախագծերն անցնեն: Հակոբյանը շեշտեց՝ չի ցանկանում վիրավորել, բայց նկատում է՝ կողքից ուզում են հասկացնել, թե ինչ և ինչպես է քննարկվում: ՛՛Եղբայր, եկեք վերջ տանք դրան, որովհետև էդ դեպքում ես պետք է ասեմ՝ 95 թվականին Հանրապետական կուսակցությունն առաջադրեց Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, բայց էս տասը տարի շարունակ քարկոծում է նրան, որ կեղծված ընտրություններում ընտրվեց, հասկանու՞մ եք, ՀՀԿ-ն, որ կրծքով պաշտպանեց էդ կեղծված ընտրությունները:

 Վերջ տվեք էս ամենին, եթե իսկապես ուզում եք բան անեք, մի քիչ էլ պիտի հասկանանք, որ երես տալու չի, որ պետք է անեք, որովհետև եթե նայեք ձեր անցյալին, դուք որևէ իրավունք չունեք նման հարց տալու՛՛:

Հակոբյանը նշեց, որ փորձում է համարժեք պատասխանել հարցերին՝ իրենց ենթատեքստերով, այնպես որ խորհուրդ տվեց չվիրավորվել և չնեղանալ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ