01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Քանի բանը բանից չի անցել

Ակնախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների հարցի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու 4 ոչ իշխանական ուժերի նախաձեռնության քննարկման ժամանակ հայտարարեց, որ  տեսանկարահող սարքերը մարդկանց մոտ առաջացրել են ատելություն։

՛՛Ես անձամբ ճանաչում եմ վարորդ, որն այնքան ակտ է ունեցել, որ գնացել է Հայաստանից ու նման դեպքերը շատ են՛՛,-ասաց Մարուքյանը։

 Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ ընդհանրապես ճանապարահային խատումների հետ կապված վարույթներն անհիմն են, քանի որ շատ դեպքերում նույնիսկ չեն էլ ծանուցվում պատշաճ կարգով։ Ըստ պատգամավորի՝ կան նույնիսկ դեպքեր, երբ մարդը գնում է տուգանքը՝ օրինակ՝ 10 000 դրամը վճարում, բայց հանկարծ մեկ տարի հետո դատարանից ակտ է գալիս, թե վճարումը չի կատարել և թե հնգապատկման ակտը պիտի վճարի։ ՛՛Ամեն մի գործիքով քաղաքացիներից փող ենք հավաքում, որը համաչափ չէ։ Մի քանի անգամ էլ եմ ասել, սա նաև քաղաքական կոմպոնենտ ունի։ Եթե վաղը ընտրություններ լինի ու մեկը եթե ասի, որ մենք գանք այս արագաչափերը հանելու ենք, մաքսիմալ ձայն կստանան։ Քանի բանը բանից չի անցել, առաջարկում եմ, որպեսզի չգնանք մաքսիմալ ճանապարհով՛՛:

Պատգամավորը հավելեց, որ պատրաստ է աջակցել երկու ֆորմատններին էլ՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու, թե ԱԺ նախագահի առաջարկը՝ ԱԺ լսումներ իրականացնել։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ