23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Առաջիկայում իրատեսական չէ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը. Քաղաքագետ

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով՝ չպետք է ակնկալել, որ այս տարի Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ ընտրություններ անցկացնելու համար նախ՝ պետք է փոփոխություններ իրականացվեն Ընտրական օրենսգրքում։ Իսկ փոփոխությունների համար էլ անհրաժեշտ է խորհրդարանի համապատասխան 2/3-րդի մեծամասնությունը։

«Մինչև այս մեծամասնության ձևավորումն անհրաժեշտ է քննարկել և ներկայացնել Ընտրական նոր օրենսգիրք։ Տեսականորեն ակնկալվում է նաև արտաքին փորձագետների՝ Վենետիկի հանձնաժողովի արձագանքը նոր առաջարկներին, այսինքն՝ այս ամենը որոշակի ժամանակ պահանջող գործընթաց է։ Իհարկե, կան այնպիսի կարծիքներ, որոնց համաձայն՝ ցանկալի կլինի, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո անցնի մեկ տարի, որից հետո միայն անցկացնել ընտրություններ։ Եթե այս տեսանկյունից դիտարկենք, ապա մոտակա ժամանակաշրջանում սրտահերթ ընտրությունների սպասելը բարդ է։

Բայց Փաշինյանի կողմից կա քաղաքական ցանկություն՝ կազմակերպել ընտրություններ սեփական մեծամասնությունը խորհրդարանում ապահովելու համար։ Այսինքն, եթե նման ցանկություն կա, և անհրաժեշտ է գնալ սահմանադրական եղանակով, ապա պետք է պահպանվեն բոլոր նորմերը, որոնք ևս պահանջում են որոշակի ժամանակ», ֊փաստեց քաղաքագետը և հավելեց, որ ՀՀ սահմանադրությունը չի նախատեսում խորհրդարանի ինքնալուծարումը։

Անդրադառնալով քաղաքական կուսակցությունների առաջիկա վերադասավորումներին՝ Ալեքսանդր Մարկարովը նկատեց, որ դասական իմաստով Հայաստանում կուսակցությունների քանակը քիչ է։

«Անկախ այն հանգամանքից, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ինչպիսին կլինեն, համապատասխան ուժը, որը պետք է հանդես գա՝ որպես ընդդիմություն, պետք է ունենա որոշակի տեղերի քանակ։ Սա էլ իր հերթին՝ ենթադրում է վերադասավորումներ քաղաքական դաշտում։ Գուցե այս վերադասավորման ուղղությունը հասկանալի է, սակայն գերակատարողների գործողություևնները դեռևս գտնվում են այն հովանոցի տակ, որտեղ կա մեկ գերակշռող քաղաքական դերակատարող։

Մենք դժվար թե ցանկություն ունենանք շարունակել գնալ այն ճանապարհով, որտեղ լինելու է մեկ իշխանական կուսակցություն, երբ համակարգը ձևական ձևավորվելու է բազմակուսակցությամբ, սակայն իրականության մեջ գործում է մեկ գերակշռող կուսակցություն։ Տարբեր շահեր պետք է գտնեն իրենց արտացոլումը, սակայն խնդիրն այն է, որ շահերը դեռևս այդքան էլ չեն արտահայտվում, սպասենք և տեսնենք, թե քաղաքական ուժերը երբ են արտահայտում իրենց շահերը»,- ընդգծեց քաղաքագետը։
Նրա բնորոշմամբ՝ առայժմ գրեթե բոլոր քաղաքական ուժերի ծրագրային դրույթը պարզ ձևով ներկայացված է հետևյալ սկզբունքով՝ ավելի լավ է լինել հարուստ և առողջ, քան աղքատ և հիվանդ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ