19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Արմավիրի մարզում արդեն 3-րդ անգամ տեղի կունենա «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը

Արմավիրի մարզի Փշատավան գյուղում սեպտեմբերի 30-ին տեղի կունենա «1000 տարվա գյուղամեջ» փառատոնի պաշտոնական բացումը։  Henaran.am-ի զրույցում փառատոնի կազմակերպիչներից Կարինե Փանոսյանը փաստեց, որ փառատոնը տեղի է ունենում արդեն 3-րդ անգամ:

Փառատոնի նպատակի մասին խոսելով վերջինս ասաց, որ գլխավոր նպատակը համայնքների զարգացումը և մարզում զբոսաշրջության ակտիվացումն է: «Արմավիրի մարզը զբոսաշրջության առումով մի փոքր զիջում է մյուս մարզերին: Այստեղ  ուշադրությունը կարելի է կենտրոնացնել հնագիտությանը և բերքահավաքին: Մենք սրանով նպատակ ունենք ակտիվացնել Արմավիրի մշակութային կյանքը»,-նշեց Կարինե Փանոսյանը:

Միջոցառման ժամանակ գյուղի տների բակերում ներկայացվելու են գյուղական կենցաղավարությունը, արհեստագործությունն ու արվեստը, որոնց  կարող են ուղիղ մասնակցություն ունենալ նաև փառատոնին ներկաները.«Մի բակում կարող եք մեղր քամել, մի ուրիշ բակում՝ ասեղնագործել, մի այլ բակում՝ կարպետ գործել, մի ուրիշ բակում՝ լավաշ թխել, և բազմաթիվ այլ հետաքրքիր իրադարձություններ, որոնք դուրս են մղվել մեր կենցաղից, մոռացվել են, կամ մոռացվելու վտանգի տակ են»,-ասաց նա։

Փառատոնը Փշատավանում անցկացվում է առաջին անգամ։  Փառատոնն անց է կացվում Արմավիրի Մարզպետարանի աջակցությամբ։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ