24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստին քննարկում են, թե որ խմբակցությունն է ընդդիմադիր

ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստին քննարկում են, թե որ խմբակցությունն է ընդդիմադիր։ Բանն այն է, որ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքով, հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը պետք է զբաղեցնի ընդդիմությունը: «Որ ուժն է համարվում ընդդիմություն», – հարցրեց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը։ «Չեմ կարծում, թե հանձնաժողովը պետք է որոշի, թե ով է ընդդիմություն, այլ հարց է, որ որոշենք, որ փոխնախագահը լինի այն ուժը, որը հանձնաժողովը ստեղծվելիս եղել է ընդդիմություն», – ասաց ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանը։

 Ելք-ից պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, թե հեղափոխությունից հետո ստեղծվել է մի իրավիճակ, որը լուծումներ է պահանջում։ «Կանոնակարգ օրենքը լուծումը տալիս է, ենթադրենք, ՀՀԿ-ն ընդդիմություն է, տեղակալը պետք է լինի Ծառուկյան դաշինքից, Ելքից կամ ՀՅԴ-ից», – ասաց նա։ Գեւորգ Կոստանյանը մեջբերեց օրենքը։ Ծառուկյան դաշինքից Գեւորգ Պետրոսյանն էլ հայտարարեց.

«Ստեղծվել է անսահմանադրական վիճակ, դասական իմաստով ընդդիմություն գոյություն չունի, կա խորհրդարանական ընդդիմություն, որը սակայն ընդգրկված է կառավարության կազմում»։ Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ ընդդիմություն է նա, ով կառավարության կազմում ընդգրկված չէ.

«Տվյալ դեպքում ընդդիմությունը ՀՀԿ-ն է»։ Ըստ նրա, սակայն ճիշտ կլինի, որ հանձնաժողովի տեղակալը այլ խմբակցությունից լինի։ Արփինե Հովհաննիսյանն էլ արձանագրեց. «Ունենք մեծամասնության խորհրդարան եւ փոքրամասնության կառավարություն»։ Նա առաջարկեց ելնել ԱԺ ձեւավորման պահից բխող իրողություններից։ Արդյունքում հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Ելք-ի պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ