24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ճշմարիտ քրիստոնյան ատում է մեղքը, որի մեջ միասեռականն է

Այսօր համացանցում analitik.am -ի կողմից տարածվել է «ԼԳԲՏ ֆորում․ Ինչի՞ համար, ո՞ւմ պատվերով և ի՞նչ վտանգներ կան» վերտառությամբ մի տեսանյութ, որն, առաջին հայացքից, ուղղված է սույն թվականի նոյեմբերին Երևանում այլասերվածների և նրանց իրավունքների պաշտպանների կողմից ծրագրված այսպես կոչված «ԼԳԲՏ քրիստոնյաների» ֆորումի անցկացման դեմ: Այդ պատրանքը առավել խորացնում է այն հանգամանքը, որ տեսանյութը պարունակում է նաև հարցազրույց տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:

Սակայն իրականում, տեսանյութի հեղինակների կողմից կամա, թե ակամա, այն ինքնին «լգբտ քրիստոնյա»-ի արհեստածին կեղծ եզրույթի քողարկված քարոզչության դասական օրինակ է. այն է՝ հարցազրույցը Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ», «հասարակության կողմից հարգված», «բոլորի ընկեր», «ազգային արժեքների ջատագով ու հայրենասեր» միասեռականի հետ:

Ի գիտություն վերոնշյալ տեսահոլովակի հեղինակների և մեր հայրենակիցների՝ միասեռականը, անգամ եթե ժամանակին եղել է մկրտված, մասնակցում է եկեղեցու պատարագներին, անգամ եթե չգիտակցելով հաղորդություն է ընդունում, անգամ եթե հոգևորական է (իսկ այդպիսիք արևմուտքի մի շարք «քրիստոնեական եկեղեցիներում» կան)՝ շարունակելով մնալ սոդոմական այդ մեղքի մեջ, նա ինքնախաբեությամբ է զբաղվում և չի կարող լինել Քրիստոսի եկեղեցու հետևորդ՝ քանի դեռ չի հրաժարվել ու մաքրվել միասեռականության պղծությունից, քանի դեռ չի ապաշխարել ու դարձի չի եկել:

Ճշմարիտ քրիստոնյան սոդոմական մեղքի մեջ գտնվողին չի կարող հարգել, չի կարող նրան ընկեր լինել, քանի որ դրանով կանարգի Աստծո խոսքը: Ճշմարիտ քրիստոնյան ատում է մեղքը, որի մեջ միասեռականն է, սակայն աղոթում է նրա դարձի գալու և ապաշխարության համար, քանի որ սոդոմական այդ մահացու պղծության պատիժը անեծքը, հավիտենական մահն ու ոչնչացումն է:

Արթուն ու զարթուն լինենք, Տիրոջ խոսքի ամբողջական գիտությունն ունենանք՝ չարի որոգայթներից պաշտպանված լինելու և ակամա դրա ծուղակում չհայտնվելու համար, մեր Աստծուն հաճո խորհելու, խոսելու ու գործելու համար:

«Քրիստոնեական արժեհամակարգի և 
ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ