Ծառուկյանի «սպիտակ դրոշը» Ժամանակ
Սերժ Սարգպանի հրաժարակաՆից հետո ՀՀԿ-Ն երկար ժամանակ չէր կարողանում ադապտացվել նոր իրակաությաՆը, ինչի դրսեւորումը դարձավ մայիսի 1-ի հայտնի դեմարշը, Երբ ՀՀԿ խմբակցությունը՝ հակառակ նախնական պայմանավորվածությունների, դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը։
Ապրիլ-մայիսի գործընթացում սա ամենանշանային իրադարձություններից մեկն էր, որը, սակայն, ոչ թե կանխում էր հեղւսփոխության հաղթանակը, այլ խաչ էր քաշում Նոր Հայաստանի քաղաքական համակարգին ՀՀԿ-ի ինտեգրմւսն հեռանկարի, այդ կուսակցության արդիականացման հնարավորության վրա։ Եթե չլիներ ՀՀԿ-ի մայիսի 1-ի վարքագիծը, թերեւս Հայաստանում հակւսհեղափոխության ռեւանշի թեման կորցներ իր ակտուալությունը, առավել եւս՝ Նիկոլ Փաշինյանն այն առանցքային չէր կարող դարձնել Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ։
Նախօրեի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի թիմի ջախջախիչ հաղթանակից հետո Գագիկ Ծառուկյանն, ըստ ամենայնի, որոշեց չգնալ ՀՀԿ-ի ճանապարհով՝ գիտակցելով, որ այդ պարագայում դառնալու է հեղափոխության հերթական թիրախը։ Կտրականապես մերժելով հասարակությունը սեւերի եւ սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունում է ընտրությւսն արդյունքները եւ շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին՝ ասված է Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Այս լակոնիկ հայտարարությամբ ԲՀ.Կ առաջնորդն, ըստ էության, ճանաչում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը, որովհետեւ նախօրեի ընտրությունների արդյունքներն առաջին հերթին դրա մասին էին։
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: