09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանն անցավ սահմանը. նրան ուղղեցին/վիդեո/

‘’Հրաշալի ելույթներ են հնչում, հոգին բարձր է, պայքարը շարունակվում է շնորհիվ այս երիտասարդների, բայց մեզ մնում է  այս պայքարի շարունակման եզրափակում, երբ կոչերը նույնն են, պահանջը միևնույնը` հասկանալ, որ գործի անցնելու ժամն է’’,-այսօր Ազատության հրապարակում իր ելույթում ասաց ‘’Ժառանգություն’’ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: ‘’Քաղաքական կուսակցություններ, հասարակական նախաձեռնություններ, ազատամարտիկներ, երիտասարդներ, գյուղն ու քաղաքը միասին զորակցելով ‘’Դեմ եմ’’ շարժմանը պետք է վեր կենան ինքնագովեստից ու հասկանան, որ ժողովուրդը միանշանակ պահանջում է մի բան` այո դեմ ենք պարտադիրին, որովհետև կողմ ենք ինքիշխան, իրավական Հայաստանի, կողմ ենք Սահմանադրության 2-րդ հոդվածին ու ժողովրդին իշխանությունը վերադարձնելու’’,-կոչ արեց նա:

Ապա Հովհաննիսյանը շեշտեց, թե ամենահեշտ բանը մեկին կամ մյուսին քննադատելն է: ‘’Եթե ձեզ պետք է թիրախ, այստեղ կանգնած եմ, խնդիր չկա, բայց այսօր պահն է, որ ընդդիմադիր բոլոր կուսակցությունները, հասարակական նախաձեռնություններ, ովքեր այսօր ելույթ են ունեցել, բոլորը հասկանան, որ խոսքով չի լուծվելու, գործ է պետք, որի համար պետք է այս երիտասարդ սերունդը, նաև գիտակցումը: ‘’Դեմ եմ’’ շարժումը որքան էլ ճշգրիտ է  գործել, վերափոխման նախաշեմին է, մարտի 28-ին ինչ էլ որոշի ՍԴ-ը, մենք պետք է պատրաստ լինենք,  բոլոր փաստարկները վայր դնել ու ձեռքին պահել եռագույն դրոշը’’:

Ապա նախագահի նախկին թեկնածուն ընդգծեց, թե պետք է հասնել առանց Սերժ Սարգսյանի Հայաստանի: ‘’Ես ներողություն եմ խնդրում, եթե սահմանն անցա, բայց այս շարժումն իրավունք չունի մարելու, դրեք քննարկեք, ծանրութեթև արեք, հաշվեք բոլոր ռեսուրսները, ավելի լավ, քան մենք արեցինք, բայց միասին պետք է կանգնենք ու փոխենք մեր երկիրը’’,-ասաց նա, ու նշեց, որ հաջորդ ուրբաթ  օրը բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ ձևավորելու միացյալ հրապարակ: Նա ‘’ Դեմ եմ’’-ի անդամներին ևս հրավիրեց:

Այս ելույթից հետո ‘’ԴԵմ եմ’’-ի անդամ Դավիթ Մանուկյանն ընդգծեց, որ իրենք դեմ են  այս երկրում եղած բոլոր արատներին, մասնավորապես այս չարաբաստիկ օրենքի պարտադիր բաղարիչին, իսկ մնացածն, ինչ որ քաղաքացու շահից է բխում, ‘’Դեմ եմ’’-ը դրա կողմն է: Մանուկյանը նաև ասաց, որ մարտի 28-ին ՍԴ-ի դատի օրը, իրենք անպայման միջոցառում են անելու:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ