23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հպարտության մեջ պարտավորություն չկա

Քիչ առաջ լրագրող-արձակագիր Պետրոս Սարուխանյանի հետ էի զրուցում: Ասացի թե, հպարտությունը, որ գոռոզանալու հենարանն է, վերջերս ամեն տեղ են սկսել գործածել, որ շատ վտանգավոր է, մանավանդ, երբ իշխանավորների կողմից է չարաշահվում: Իսկ գոռոզացածները ընդունակ են մեծ-մեծ սխալներ գործել, իրենք ընկնել ու իրենցով հրապուրված շատերին ևս վար քարշ տալ: Եվ պատահական չտեսնենք, որ հպարտությունը, ըստ Աստվածաշնչի՝ մահացու մեղքերի շարքին է դասվում:

Պետրոս Սարուխանյանը այսպես պատասխանեց.- Մենք հաճախ բառը չենք գտնում և սխալ բառ ենք գործածում որևէ իմաստ արտահայտելու համար: Ուզում ենք ասել՝ Հայաստանի արժանապատիվ քաղաքացի, սակայն ասում ենք՝ Հայաստանի հպարտ քաղաքացի, արժանապատիվ երևանցի- հպարտ երևանցի, արժանապատիվ հավատացյալ-հպարտ հավատացյալ: Որ լրիվ հակառակ ու բացասական իմաստ է ստանում: Եվ հպարտն էլ աճելիս գոռոզանում է ու վայր ընկնում:

Արժանապատիվն է ճիշտը, որ նաև պարտավորություն է առաջացնում, որպեսզի իրապես արժանապտիվ դառնանք կամ արդեն եղածը պահենք: Հպարտության մեջ պարտավորություն չկա, այլ հպարտի հաջորդ քայլը՝ գոռոզանալն է ու ընկնելը:

Ամեն բառ իր ներուժն ունի և ընդունակ է մարդուն փոխել իր նմանությամբ, եթե մարդն այդ բառը դարձնում է հավատամք: Սխալ գործածված բառն իսկ իր վնասներն է առաջացնում, մանավանդ, մեծ ամբիոններից ու մեծ լսարանի առաջ: 

Իզուր չէր Թումանյանն ասում. ՛՛մի բառը՝ մի աշխարհ է՛՛: Եվ Պետրոսի հետ, այնուամենայնիվ, ուրախացանք, որ մենք ազգովին՝ արժանապատիվ պիտի լինենք և ո՛չ թե հպարտ: ՀԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԼԻՆԵԼՆ Է ՀԱՐԻՐ ԵՒ ՈՉ ԹԵ ՀՊԱՐՏ ԼԻՆԵԼՈՎ ԳՈՌՈԶԱՆԱԼԸ:
Օրհնյա՜լ է Քրիստոս, Բանն Աստծո, Հովիվը մեր, օրհնյալ լինենք Նրանով ամենքս էլ, որ արդարության որոնման մեջ գտանք Նրան, Արդարության Թագավորին, որ հավաստի է Իր բոլոր Խոստումներում: Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամե՛ն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ