09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

”Դեմ եմ”-ը անհանզանդությամբ է սպառնում /լրացված/վիդեո/

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց ‘’Դեմ եմ’’ նախաձեռնության հանրահավաքը: Հանրահավաքն սկսեց խմբի անդամ Դավիթ Մանուկյանը` նշելով, որ հանարահավքի ընթացքում ելույթ են ունենալու ՀՀ քաղաքացիներ, ապա լինելու է երթ Մաշտոցի պողոտայով, ապա վերադառնալու են Ազատության հրապարակում մեկ մարդու նման:

Ապա նշվեց, որ նախաձեռնությանը միացել են նաև մի խումբ սփյուռքահայեր:

Նախաձեռնության անդամ Կարեն Հովհաննիսյանը ելույթում նշեց, որ 1988թ-ից հետո Ազատության հրապարակը չէր տեսել այսքան միասնություն ու համախմբվածություն։ 

”Ուրախ եմ, որ անցած աշնանից սկսած պայքարը մի ամբողջ հայ ժողովրդի ու հայ մարդու պայքար է՝ անկախ կուսակցական պատկանելությունից”,-հայտարարեց նա:

 

16:17

Գևորգ Գորգիսյանը նշեց, որ այստեղ է  հանուն իր երեխաների ապագայի: ”Քաղաքացիական անհնազանդությունն առանց բռնության իշխանության քաղաքականությանը դեմ արտահայտվելն է:

Մեր հաղթաթուղթը մնալու է անկախատեսելիությունը”,-նշեց նա։ 

 Գորգիսյանը նաև հայտարարեց, որ եթե Սահմանադրական դատարանը հակասահմանադրական չճանաչի օրենքը, ապա նախաձեռնության անդամները կդիմեն բոլոր օրենքով չարգելված գործողությունների, այդ թվում՝ քաղաքացիական անհնազանդության:

Դավիթ Խաժակյանն էլ հիշատակեց և ողջույններ հղեց բոլոր այն հիմնարկներին, որոնք այս ընթացքում ցույց են տվել, որ ինքնակազմակերպվող, իրենց իրավունքների համար պայքարող են։

Իսկ Արսեն Մանուկյանը դիմելով ներկաներին` հարցրեց. ”Մի՞թե մենք ազգովին կանգնել ենք, ու չի ստացվելու: Ստացվելու է, և միասին դեռ շատ հարցեր կան լուծելու”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ