“Կարևոր հարցերը թողած` թոշակի դեմ են պայքարում, ջանդամը թոշակը” /ֆոտո, վիդեո
Ազառտության հրապարակում քիչ հետո կմեկնարկի ”Դեմ եմ”-ի հանրահավաքը: Հիշեցնենք, նախաձեռնող խումբը դեմ է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:
Henaran.am-ը նախքան հանրահավաքի սկսելը զրուցեց հրապարակում հանրահավաքի մեկնարկից 1 ժամ ավելի վաղ հավաքված մարդկանց հետ:
Նրանցից ոմանք դեմ են համակարգին, մյուսներն էլ ուղղակի եկել էին հրապարակ, քանի որ իշխանափոխություն են ակնկալում: ”Եկել եմ, որ ասեմ` հարգելի կառավարություն ձեզանից ես բարկացած եմ , դուք պիտանի չեք հայ ազգի համար”:
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց. ”Համակարգի հերն էլ անիծած, հենց նենց եկել եմ: Կարևոր հացերը թողած` թոշակի դեմ են պայքարում, ջհանդամը թոշակը: Կարևոր հարցը իշխանափոխությունն է, ժողովրդի արտագաղթը, որ կանգնեցնեն”:
Մանրամասները` տեսանյութում: