26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչու չի կայանա Փաշինյան-Թրամպ հանդիպում

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք է ժամանել՝ մասնակցելու ՄԱԿ-ի գագաթաժողովի աշխատանքներին, տեղեկացում է «Ամերիկայի ձայնը»-ը:

Մինչև ՄԱԿ, Փաշինյանը Նյու Յորքի Յեյլ ակումբում հանդիպելու է Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչներին՝ հանդիպում, որին տեղի հայերն անհամբեր են սպասում: ՄԱԿ-ի հարևանությամբ գտնվող Նյու Յորքի այս հնագույն ակումբում Հայաստանի վարչապետը ներկայացնելու է հայ համայնքին «Թավշյա հեղափոխության» ձեռքբերումներն ու հեռանկարները այդ թվում և Սփյուռքի համար: Սեպտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Նյու Յորքի խոշորագույն Մետրոպոլիտեն թանգարանում օրերս բացված «Հայաստա՛ն» ցուցահանդեսը, որին ներկայացված է հայկական քրիստոնեական արվեստն ու գրականությունը:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի գագաթաժողովին, ապա դրա քաղաքական մասը հիմնականում նվիրված է լինելու Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանն ու Իրանի խնդրին: Եվ եթե նախորդ տարի Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի կողմից սուր քննադատության էր ենթարկվում, ապա այս տարի քննադատության կիզակետում է Թեհրանը:

«Իրանը շարունակում է խնդիր մնալ: Իրանի մատնահետքերը նշմարվում են աշխարհի բոլոր վտանգավոր կետերում», – Միացյալ Նահանգներն այս ընթացքում նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ չորեքշաբթի անցնելու է միջուկային զենքի տարածման կանխարգելմանը նվիրված հատուկ քննարկում: Քննարկմանը նախատեսվում է նաև այդ խնդրին նվիրված ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը: Թրամփի ելույթից ժամեր անց Նյու Յորքում հայտարարություն և ասուլիս է նախատեսում անցկացնել Իրանի նախագահ Հասան Ռուհանին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում նախատեսվում է սեպտեմբերի 25-ի երեկոյան: Դրանից բացի սեպտեմբերի 24-ին և 25-ին ՄԱԿ-ում ծրագրված են վարչապետ Փաշինյանի մի շարք ղեկավարների հետ երկկողմ հանդիպումներ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հատուկ երկկողմ հանդիպում դեռևս չի նախատեսված, սակայն, երկու պետությունների ղեկավարները կհանդիպեն սեպտեմբերի 24-ի երեկոյան Դոնալդ Թրամփի կողմից ՄԱԿ ժամանած ղեկավարների պատվին կազմակերպվող հատուկ ընդունելությանը:

Թրամփ-Փաշինյան առանձին հանդիպման գաղափարը բարձրացրել էին Միացյալ Նահանգների մի շարք կոնգրեսականներ, ովքեր կոչ էին արել Դոնալդ Թրամփին հատուկ հանդիպում անցկացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Փորձագետների խոսքով սակայն, այս պահին նման բանակցությունները վաղաժամ են, քանի որ ձևավորված չէ բանակցությունների օրակարգ և հանդիպումը կարող է կրել միայն բարի կամքի դրսևորման բնույթ:

Սպիտակ տան նախկին աշխատակից Արամ Բախշյանի խոսքով, Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև չկան սուր խնդիրներ, որոնց կարգավորման համար անհապաղ հանդիպում պահանջվեր: Քեննեթ Խաչիկյանը, ով երկար տարիներ պատրաստել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի ելույթները, ի դեպ, հենց նա է հեղինակը այն հայտարարության, որտեղ նախագահ Ռեյգանն օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, նշում է, որ ՄԱԿ-ի գագաթաժողովը բարի կամքի հանդիպումներ կազմակերպելու լավագույն ժամանակաշրջանը չէ, քանի որ հարյուրից ավելի այլ երկրների ղեկավարներ նույնպես ցանկանում են հանդիպել ԱՄՆ-ի նախագահին.

«Հայաստանը փոքր երկիր է և ռազմավարական չափազանց բարձր նշանակություն չունի Միացյալ Նահանգների համար: Հույս ունեմ, այս նոր ղեկավարության օրոք, որը պայքարում է կոռուպցիայի դեմ, Հայաստանը ձեռք կբերի ռազմավարական այդ նշանակությունը»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ