01 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Շիլա է առաջանալու բլոգոսֆերայում /վիդեո/

Ժուռնալիստների ”Ասպարեզ” ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը դեմ է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը ստացել է ”Ֆեյքերի մասին օրենք” անվանումը: ”Երևի ինչ-ոև մարդիկ շատ են նեղացել ֆեյքերից, երևի նախաձեռնողների մեջ կլինեն կամ նրանց հրահրողների”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բարսեղյանը: 

Ըստ նրա` եթե այս օրենքն ընդունվի, ապա այն մարդկանց, ում ուզում են զրպարտել ֆեյքերը, նրանց նկարներով ու անուն-ազգանուններով էջեր են բացելու: ”Այնպիսի մի շիլա են ստեղծելու բլոգոսֆերայում, լրատվության համակարգում, որ տակից հեշտ դուրս չեն գալու”,-նշեց նա: 

Հիշեցնենք, որ օրենքը նախատեսում է, որ լրատվության միջոցը պատասխանատվություն է կրում սոցցանցերի անանուն օգտատերերի գրառումները հրապարակելու համար, եթե դրանք վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանություններ են, եթե դրանք հեռացնելու վերաբերյալ պահանջ ներկայացնելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, չի հեռացնում մեկնաբանությունը կամ հրաժարվում է հեռացնել այն:

 

Ամբողջական զրույցը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ