25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դրամաշնորհներ՝ ասպիրանտների և երիտասարդ հայցորդներին

Մարտի 21-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթի հաղթողներին դրամաշնորհների հանձնման արարողությանը:

Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը եւ ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը, ովքեր էլ մրցույթում հաղթած երիտասարդների հանձնեցին դրամաշնորհի վկայագրերը:

Շնորհավորելով ասպիրանտներին ու հայցորդներին՝ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը ներկայացրեց գիտության բնագավառում աշխատող երիտասարդներին սատարելու նպատակով Գիտության պետական կոմիտեի իրականացրած միջոցառումները:

Իր ելույթում ԿԳ նախարար Ա. Աշոտյանը երիտասարդ գիտնականներին տեղեկացրեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ երիտասարդ գիտնականների բողոքի կապակցությամբ մոտ օրերս հանդիպում է կայանալու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մոտ՝ ստեղծված իրավիճակում սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված քայլերը քննարկելու նպատակով:

Հիշեցնենք, որ նշված մրցույթը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն հայտարարել էր 2013 թ. դեկտեմբերին:

Մրցույթի արդյունքում գիտական հետազոտությունների իրականացման համար ՀՀ բնակիչ հանդիսացող և ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանում բնակվող ասպիրանտներին և երիտասարդ հայցորդներին տրամադրվելու են հետևյալ դրամաշնորհները.

–   մինչև 1700000 (մեկ միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ` մեկամյա անհատական աջակցություն՝ պետական պատվերով առկա (բացի ուսուցման երրորդ տարվա) և հեռակա ուսուցման ասպիրանտներին, ինչպես նաև երիտասարդ (մինչև 35 տարեկան) հայցորդներին, ովքեր գիտական կազմակերպությանը (բուհին) կցվել են հայտ ներկայացնելուց առնվազն մեկ տարի առաջ,

–   մինչև 1275000 (մեկ միլիոն երկու հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ իննամսյա անհատական աջակցություն՝ պետական պատվերով առկա ուսուցման երրորդ տարվա ասպիրանտներին:

Մրցույթին մասնակցելու համար ստացվել է 99 հայտ: Տեխնիկական ստուգման պահանջներին համապատասխանող հայտերը տրամադրվել են մասնագիտական փորձագիտական խորհրդին` գիտական փորձաքննություն իրականացնելու համար:

Գիտական փորձաքննության ժամանակ գնահատվում են հայտի գիտական և գիտատեխնիկական նորույթը և արդիականությունը, գիտական թեմայի իրականացման նախադրյալները, փուլերը և ժամկետները, պահանջվող ֆինանսական միջոցների հիմնավորվածությունը, հայտատուի գիտական պատրաստվածությունը և գիտական ղեկավարի գիտաչափական տվյալները, ինչպես նաև գիտության տվյալ բնագավառի առանձնահատկություններից բխող այլ հարցեր:

Գիտական փորձաքննության հիման վրա կազմվել է գիտական թեմաների վարկանիշային ցանկը, որի արդյունքներով ֆինանսավորման է երաշխավորվել 28 թեմա:

Ընտրված թեմաների կեսը՝  14-ը,  բնական գիտությունների բնագավառից են, 6-ը ներկայացնում են  ճարտարագիտություն և տեխնոլոգիա, 1-ը` բժշկական, 1-ը` գյուղատնտեսական, 4-ը՝ հասարակական, 2-ը՝ հայագիտություն և հումանիտար գիտություններ բնագավառները:

Շնորհառուներից 20-ը ասպիրանտներ են (11 առկա ուսուցմամբ և 9 հեռակա), 8-ը` հայցորդներ:

Ֆինանսավորման երաշխավորված թեմաներից 8-ը ներկայացրել են ՀՀ ԳԱԱ ինստիտուտների ասպիրանտները և երիտասարդ հայցորդները: 8 թեմա հաղթող է ճանաչվել ԵՊՀ-ից, 3 թեմա` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանից, 5-ը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից և 1-ական թեմաներ` Հայաստանի պետական տնտեսագիտական, Մ. Հերացու անվան բժշկական, Հայաստանի ազգային ագրարային և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարաններից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ