23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զիբիլը բանանի և քաբաբի հետ դարձել է լուրջ քաղաքագիտական հասկացություն

Եվ այսպես տասից ավելի քաղաքական ուժեր լուրջ պայքար են ծավալել քաղաքապետի պաշտոնի  համար: Անզեն աչքով էլ երևում է, որ հանգուցային խոստումներից մեկը աղբահանության  հարցի  լուծման խոստումն է, գարշահոտության մեջ թաղված երևանցիներին:

Մինչ զիբիլը բանանի և քաբաբի  հետ դարձել է լուրջ քաղաքագիտական հասկացություն լսել եմ այդ հարցի լուծման այսպիսի տարբերակի մասին, կարող է օգտակար լինել: Եվ այսպես  քաղաքապետարանը միլիարդավոր դրամներ անիմաստ կազմակերպություններին տալու փոխարեն  կազմակերպում է աղբի գնում աղբավայրերին կից գնման կետերում:

Վայրկենական հազարավոր աղբահավաք մեքենաներ փող աշխատելու համար լպստում մաքրում են քաղաքը: Գերմանիայում տեղադրված են հատուկ ապարատներ, որոնց մեջապակյա և  պլաստիկ շշեր գցելուց հետո սարքից փող ես ստանում:

Այսինքն՝ քաղաքակիրթ աշխարհում մի հիսուն տարի է արդեն հարցի լուծման մեխանիզմները  մշակվել են, կան աղբի վերամշակման բազմաթիվ ձևեր և այլն: Իսկ մեր բազմաչարչար  հայրենիքում  զիբիլի քաղաքական գործոնի վերելքը նոր հաջողություններ է գրանցում:

Գարիկ Քեռյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ