26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը չի ուզում ՕԵԿ դառնալ. Հրապարակ

Տասնհինգ օրից Գագիկ Ծառուկյանը վերջապես կհայտնի նախագահական ընտրություններին մասնակցության իր ձեւաչափը: Այս մասին այսօրվա համարում գրում է “Հրապարակ” օրաթերթը հղում անելով թերթի մոտ կանգնած աղբյուրին, եւ հավելում.

“Շեֆը կանգնած է բարդ ընտրության առաջ, ընդհանուր առմամբ նա դեմ չէ թեկնածու առաջադրվելուն, սակայն ասում է, որ հետեւանքների համար չի կարող պատասխան տալ. չգիտի ինչ կլինի: Հետո էլ ասում է` հո ես մենա՞կ չեմ, էլի մարդիկ կան, որոնց համար ես պատասխանատու եմ”:

Ծառուկյանը պատմել է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ ինքն ասել է` մենք հարյուր տոկոսով պատրաստ ենք պաշտպանել քեզ, մենակ թե դու մտածի` ոնց պիտի արվի, որ մենք ՕԵԿ չդառնանք: Բացի այդ, համաձայնության չեն եկել ապագա կառավարության կազմի վերաբերյալ. Ծառուկյանը կրկին պահանջել է վարչապետի պաշտոնը, նախագահն առաջարկել է փոխվարչապետով ու նախարարներով գոհանալ, Ծառուկյանն այս տարբերակին չի համաձայնել` խոսակցությունը բաց է մնացել: Ենթադրվում է, որ համաձայնությունը կկայանա այդ 2 առաջարկների մեջտեղում ընկած տարբերակի տեսքով: Իսկ քաղաքական կոնսուլտացիաները, արտահերթ նիստի ստորագրահավաքը հենց դրա համար են, որ ցույց տրվի` ԲՀԿ-ն առանցքային ուժ է, եւ վերջում հայտարարվի` քանի որ կա Ղարաբաղի, տարածաշրջանի, Իրանի հարց, ԲՀԿ-ն ստիպված է երկրի նախագահին պաշտպանել:

“Էս դեպքում էլ Ծառուկյանը հասկանում է, որ Քոչարյանի թիմը մեր մոտից դուրս կգա”,- կարծում են ծառուկյանական թեւի կուսակցականները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ