28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Տղայի 1 ամյակի գիշերը նախագահականի մոտ կդիմավորեն

Էջմիածին քաղաքի Շահումյան փողոց 23 տան բնակիչ Աշոտ Խուդոյանը արդեն 5-րդ օրն է, կնոջ և 4 մանկահասակ երեխաների հետ նստացույց են իրականացնում ՀՀ Նախագահական նստավայրի դիմաց:

Աշոտ Խուդոյանը պահանջում է հաստատել արդարություն, և նրա պահանջը կապված է հայրական տան նկատմամբ ունեցած սեփականության իրավունքի հաստատման հետ:

Խուդոյանները արդեն մի քանի անգամ նստացույց են արել: Աշոտ Խուդոյանը կարել էր բերանը և հացադուլ հայտարարել, պահանջելով իրավական ճիշտ ձևակերպում տալ խնդրին: Աշոտ Խուդոյանը պնդում է, որ ապօրինության շնորհիվ է հարազատ քույրը դարձել հայրական տան՝ մի մասի  սեփականատերը:

Նախորդ անգամ ՀՀ գլխավոր դատախազին հանդիպելուց հետո Խուդոյանը դադարեցրեց նստացույցը և ընտանիքի հետ միասին տուն գնաց, հավատալով , որ այս անգամ դատախազությանը իր օգտին որոշում է կայացնելու: Օրեր առաջ դատախազությանը ուղղված նրանց դիմումը մերժում է ստացել:

Հեղինե Խուդոյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս անգամ չեն հեռանա մինչև հիմնավոր պատասխան չստանան:

“Չորս երեխուս առած նստած եմ ստեղ:Վաղը տղաս կդառնա մի տարեկան: Ծնունդը նախագահականի դեմը կանենք: Ամբողջ օրը լացել եմ: Էսքան անարդար կյանք կլինի: Աշոտը էսօր նորից գլխավոր դատախազի մոտա գնալու, որ տեսնենք մեր վերջն ինչա լինում”,-ասաց Հեղինե Խուդոյանը և հավելեց.”Եթե բարի մարդիկ գտնվեն մի հատ լեժանկա նվիրեն մեզ շատ շնորհակալ կլինեմ , մի լեժանկայի վրա ենք 6-ով քնում, մեջքներս ցավումա…..”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ