Մեր ժողովուրդների հարևանությունն ու բարեկամությունը դարերի պատմություն ունեն. Ս. Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին Նավրոզի առթիվ.
”Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդերին Նավրոզի կապակցությամբ:
Մեր ժողովուրդների հարևանությունն ու բարեկամությունը դարերի պատմություն ունեն, և այսօր քրդական համայնքը Հայաստանի հասարակության կարևոր մասն է: Մենք ձեր հոգսերը հավասարապես մերն ենք համարում և ձեզ հետ ուրախանում ձեր հաջողություններով:
Նոր տարին և գարնան զարթոնքը բնականաբար բերում են նոր հույսեր: Մաղթում եմ, որ իրականություն դառնան ձեր բարի երազանքները, որ Նավրոզը՝ Նոր տարին, հայաստանաբնակ քրդերի համար լինի առատության, շենության ու բարգավաճման տարի”,-ասված է ուղերձում: