Մանրամասներ սահմանի երեկվա միջադեպից. Ժողովուրդ
Մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղում մահացած զինծառայող Արման Ղուկասյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ 365-րդ հոդվածի 3-րդ մասով’ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոններ խախտելը, որն առաջացրել Է ծանր հետեւանքներ: ”Ժողովուրդ”-ի տեղեկություններով’ զինվորները միմյանց շփոթել են հակառակորդի հետ, ինչի հետեւանքով դիրքերում հնչել է կրակոց եւ Արմանը սպանվել է, իսկ 26-ամյա սպա Վարազդատ Զաքարյանը’ վիրավորվել: Նրան տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց: ”Ժողովուրդի” հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Սաղաթել Գալստյանն ասաց, որ դեռ հայտնի չէ, թե ինչ է կատարվել: Նշենք, որ մահացած զինվորը տան միակ արու զավակն էր: Բանակ էր զորակոչվել 2012թ աշնանը: