Հայկ Մարությանը պատմե՞լ է այս մասին Նիկոլ Փաշինյանին. politik.am
«Թավշյա հեղափոխությունից» հետո բոլորի համար էր կարևոր, որպեսզի բացահայտվի 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունները: Այս թեման շատ քաղաքական գործիչների համար դարձել է շահարկման և վարկանիշ հավաքելու թեմա ու որքան շուտ բացահայտվի, այնքան շուտ մեր ժողովուրդը դուրս կգա մղձավանձային այս շահարկումներից:
Մարտի 1-ի թեման շահարկողներից մեկն էլ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն է: Նա հաճախ է քննադատում նախկին իշխանություններին և մեղադրում բոլոր նրանց, ովքեր այդ արյունալի իրադարձություններից հետո համագործակցել են իշխանությունների հետ, գրում է politik.am-ը:
Չնայած Հայկ Մարությանի ներկա կեցվածքին, պարզվում է, որ նա այնքան էլ դեմ չի եղել արյունալի իշխանություններին: Ավելին Հայկ Մարությանը ժամանակին շատ ուրախ է եղել, որ իր որդին ծնվել է Մարտի 1-ի, տասը զոհերի արդյունքում իշխանության եկած Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը:
Մանրամասներին ծանոթացեք սկզբնաղբյուր կայքում: