24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամեն ոք մեղքը դուրս է հանում, իսկ դու ներս բերիր

Ծերն Մարկոս Եգիպտացին երեսուն տարի դուրս չեկավ իր սենյակից, և քահանան ինքն էր երբեմն տոն օրերին գնում նրա մոտ  և պատարագ մատուցում: Եվ մի օր նրա մոտ մի դիվահարի բերեցին` բժշկվելու համար, ով, նախքան քահանայի ներս մտնելը, ասաց. 

«Քահանան պոռնկության ոգի ունի, թո՛ղ չպատարագի»: Եվ ծերն ասաց. «Ամեն ոք մեղքը դուրս է հանում, իսկ դու ներս բերիր: Չէ՞ որ գրված է` մի՛ դատեք, որ չդատվեք (Մատթ. Է 1, Ղուկ. Զ 37-38): Եթե մե-ղա վոր է, Աստված քավություն կտա նրան, քան զի գրված է. 《Աղո՛թք արեք միմյանց համար, որ բժշկվեք (Հակ. Ե 16)》: Եվ երբ եկավ քահանան, Տերը կամե ցավ գայթակղու թյունից զերծ պահել ծե րին: Եվ պատարագի ժամանակ նա տեսավ, որ Տիրոջ հրեշտակը, երկնքից իջնելով, ձեռքը դրեց քահանայի գլխին, և քահանան լուսավորվեց որպես  հուր, և ասաց ծերին. «Եթե թագավորները թույլ չեն տալիս ապականված ձեռքերով սպասարկելու իրենց, ապա Երկնային Արքան ինչպե՞ս թույլ կտա արատավորին կանգնելու իր առջև, որ չա՜փ առավել ևս աստվածային զորությամբ կմաքրի և կսրբի իր սպասավորնե րին և կպայծառացնի արժանիներին»:

Դիվահարն ազատվեց դևից, արձակվեց խնդությամբ և փառավո րեց Աստծուն իր շնորհների մեջ: Եվ 
այս ամենը տեսնելու արժանացավ հայր Մարկոսը, որովհետև չդատեց քահանային, և այսպիսի հայտնության նա արժանացավ Քրիստոսի շնորհներով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ