24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոչինչ դեռ չի փոխվել. ամեն կուսակցությունում մի ֆյուռեր է նստած ու երազում է դիկտատոր դառնալ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ոչինչ դեռ չի փոխվել.

– Երևանի ավագանու մասնակիցներից ոչ մեկի նախընտրական ցուցակները հրապարակային կերպով չեն կազմվել մրցակցային եղանակով, քվեարկության միջոցով` իրենց կուսակիցների մասնակցությամբ.

– Առաջին հորիզոնականի համար` քաղաքապետի թեկնածուն չի ընտրվել հավակնորդներիի միջից ներկուսակցական դեբատների ու քվեարկության միջոցով հանրային լուսաբանմամբ,

– Տարբեր կուսակցությունների թեկնածուների միջև դեբատներ չեն կազմակերպվում,

– Ընտրությունները անցնում են ատելության մթնոլորտում, այսինքն իշխանության կռիվ է գնում …

Կարող եմ երկար թվարկել: Ոչինչ չի փոխվել, մնում է վերջին թեսթը` ընտրակեղծիքներ կլինեն, թե ոչ:

Հիշեցնեմ, որպեսզի երկրում մի խումբ մարդիկ բռնազավթեն իշխանությունը, անհրաժեշտ է, որ այդ մարդիկ նախ բռնազավթեն իշխանությունը որևէ կուսակցությունում: Միակ երաշխիքը ներկուսակցական ժողովրդավարությունն է և որոշումների ընդունման ներյուսակցական թափանցիկությունը:

Ահա ինչի համար ոչ մեկին ձեռնտու չէ կուսակցությունների մասին նոր օրենքը, որը կպարտադրի ներկուսակցական ժողովրդավարություն ու թույլ չի տա ֆյուռերների հայտնվելը:

Համարյա ամեն կուսակցությունում մի ֆյուռեր է նստած ու երազում է դիկտատոր դառնա: Մինչև այդ հարցը չլուծվի, նորմալ երկիր չենք ունենալու: Ախոռների մաքրումը կուսակցություններից է պետք սկսել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ