30 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրախորհրդարանի եւ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներին

ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը գտնվում է Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսելում, որտեղ մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ)  գագաթնաժողովին։

“Հայաստանի եվրոպացի բարեկամներ” ՀԿ գրասենյակում այսօր Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների, Եվրոպական հանձնաժողովի Արտաքին գործերի գրասենյակի, եվրոպական այլ կառույցների եւ միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ ՀՀ վարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։

Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարի համատեքստում ՀՀ վարչապետը եւս մեկ անգամ վերահաստատել է ՀՀ իշխանությունների քաղաքական դիրքորոշումը, ըստ որի ՀՀ-ն իր արտաքին հարաբերությունների դոկտրինում ամրագրել է հարաբերությունների հավասարակշռված բարելավում բոլոր գործընկերների հետ՝ ոչ ի հաշիվ մեկը մյուսի։

Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշել է որ, “կամ-կամ-ի սկզբունքը Հայաստանի համար անընդունելի է, եւ առավել ընդունելի մոտեցումն է՝ հարաբերությունները կառուցել փոխլրացման սկզբունքով”։

Օրվա երկրորդ կեսին ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը կմասնակցի ԵԺԿ գագաթնաժողովին։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ