Եթե Իրանը էժան գազ տա, Հայաստանը կգնի
”Եթե Իրանը մեզ էժան գազ կտա, ինչի հնարավոր չէ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է Իրանից գազ ստանանք: Նման տեսակետ հայտնեց նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Այվազյանը շեշտեց, որ Ռուսաստանի կառավարության հետ կնքած համաձայնագիրը, ըստ որի՝ Գազպրոմի առաջ Հայաստանը պարտավորվում է մինչև 2043 թ-ը այլ աղբյուրից գազ չգնել և չանել քայլեր, խոչընդոտ չի կարող հանդիսանալ։ ՛՛Գազպրսմի նախագահ Ալեքսեյ Միլերը տասը օր առաջ Երևանում էր և հայտարարեց, որ հիմա մեզ գազի մատակարարումը 1,7 մլրդ խորանարդ մետր է, որը հասցնելու է 2,7-ի։ Հիմա դա կլինի իրանական գազից, թե ինչ, դա կարևոր չէ։ Համակարգի շահագործողը Գազպորմն է, նա խնդիր չունի և գազը որ մտնի հայկական խողովակններ, դա Գազպրոմինն է, ինքն է շահագործելու: Հիմա էժան կլինի ավելի լավ՛՛,-ասաց նա։
Հարցին, հնարավոր է Ռուսաստանը համաձայնի, որ Հայաստանը տարանցիկ երկիր հանդիսանա Իրանից Արևմուտք գազ մատակարարելու համար, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. ՛՛Ռուսաստանի թույլ տալը կախված է նրանով, թե մենք ինչպես մեզ կպահենք, պետք չէ ամեն հարցի նայել, թե սա թույլ կտա, սա թույլ չի տա։ Պետք է տվյալ իրավիճակում խնդիրը լուծել քաղաքական կամքի և դրսևորման ձևերում՛՛: