Ծառահատումը Հայաստանում նվազել է
Մարտի 21-ը անտառի միջազգային օրն է:Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Հայանտառ” ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը խոսեց անտառներին սպառնացող հիմնախնդիրների մասին:
Մասնավորապես նա անդրադարձավ վերջին երկու տարվա աշխատանքներին: Նա նշեց, որ անցած տարի գրանցվել է 928 ծառահատման դեպք: 2012-ին արձանագրվել է ծառահատման 1320 դեպք:
Ամենաշատ անտառային հրդեհներ եղել են 2010-ին: Հրդեհները նույնպես անապատացման վտանգ են առաջացնում:
Բանախոսը տեղեկացրեց, որ անցած տարի նոր կարգ է ընդունվել անտառվերականգնման աշխատանքների համար.’’ Բանվորների աշխատավարձը շատ ցածր էր ու դժվար էր լինում աշխատող գտնել: Սակայն այդ խնդիրը արդեն կարգավորվել է:Ես կարծում եմ, որ սա կնպաստի նոր ծառերով անտառները համալրելու ծրագրին”,-ասաց նա:
‘’Ինչ վերաբերվում է համաշխարհային գործընթացներին աշխարհի բոլոր երկրների անտառների մասին տվյալներ կան ‘’Գլոբալ ֆորեսթ վոլդ’’ սայթում, Հայաստանի համար 2000-2012 թիվը փոփոխությունը դեպի մինուս 2088 հա կազմել է , դեպի պլյուս 1275 հա’’,-փաստեց Ռուբեն Պետրոսյանը:
Բանախոսը հավելեց, որ մենք ծառահատումից ավելի գլոբալ խնդիրներ ունենք, ասենք ծառերի տեսականու վատացման,թվաքանակի նվազման խնդիրը: