16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

“Հայերի մոտ` ում տանից քյաբաբի հոտա գալիս նա երջանիկա”

Այսօր երջանկության միջազգային օրն է: Միջազգային վիճակագրության համաձայն հայերը Զիմբաբեից հետո ամենադժբախտ ազգերի թվին են պատկանում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

”Կա մշակված կարծրատիպ, որ հարստությունը արդեն երջանկության չափանիշ է:  Հայերի մոտ հաջողակ, հարուստ լինելը մի տեսակ չի ստացվում:Ապրել ուրիշների նմա, նմանվել ուրիշներին դառնումա չափանիշ, ում տնից շատ քյաբաբի հոտա գալիս կարծում են նա երջանիկ է”,-նշեց Ադիբեկյանը:

Սոցիոլոգի դիտարկմամբ աշխարհում երջանկության չափանիշները լրիվ այլ են` Հայաստանում այլ է:

«Հայաստանի համար երջանկության չափանիշները պայմանավորված են, ասենք կինս խելոք լինի, երեխաներ ունենամ,լավ ապրեմ` ուրեմն երջանիկ եմ: Երջանկության բանաձև չկա: Ամեն մարդ պիտի լինի յուրօրինակ երջանիկ: Բայց քանի որ մենք ապրում ենք խմբային կյանքով, ապա պիտի հաշվի առնենք ուրիշի ճաշակը, նախասիրությունները»,-փաստեց սոցիոլոգը:

Ադիբեկյանը նշեց նաև, որ աշխարհում հիմա երջանկության չափանիշները արդեն կապվում են անձի նախասիրությունների հետ, ասենք եթե կինը ցանկանում է ապրել տղամարդու կյանքով, կամ տղամարդն է ուզում իրեն կին զգալ, դա առանձնապես անձին չի խանգարում երջանիկ լինել: Սակայն Հայաստանում նմանատիպ եևույթներև դատապարտելի են.”Մեր մոտ երջանկությունը ունի ավանդապաշտության հոտ ու համ”:

Ադիբեկյանը կարծում է, որ հարկավոր է դասավանդել երջանիկ լինելու արվեստը: Մարդիկ պիտի փոխեն իրենց մոտեցումները այս հարցի շուրջ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ