23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե Հայկ Մարությանը դա բացատրի, ես ընտրարշավից դուրս կգամ, հուսամ՝ սրա համար ոչ ոքի ասֆալտին չեն փռի. Պ. Ղազարյան

«Երևանը մեր հանրապետության մեջ գիգանտ քաղաք է, և այստեղ է արտադրվում մեր ՀՆԱ-ի 60%-ը։ Այն միացյալ բյուջեով, որ տրվում է Երևանին, 5 տոկոսն է գալիս Երևանին։ Դա արդար չէ, երբ պետությանը տալիս ենք 60%, իսկ պետությունը 5 տոկոս է վերադարձնում, այն էլ՝ դոտացիաների ձևով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստանի» Երևանի ավագանու թեկնածու Պետրոս Ղազարյանը։

Մարզերի զարգացումը, ըստ Ղազարյանի՝ չի կարող լինել Երևանի և երևանցիների բարեկեցության հաշվին. «Նաև այլ ֆինանսական աղբյուրներ կան։ Մենք ասել ենք, որ քաղաքական առումով չենք շեղվելու և մեր դիսկուրսը լինելու է միայն ծրագրերի շուրջ։ Ծրագրում պետք է գրված լինի՝ ինչ են անելու, ինչպես են անելու և ինչ միջոցներով։ Ես այնպիսի ծրագրեր եմ կարդացել, որ եթե իմանամ՝ դրանք կիրականանան, դուրս կգամ ընտրարշավից։ Բայց հարցրեք այդ մարդկանց՝ իսկ ո՞վ է ֆինանսավորելու։ Ներկայացված ծրագրերի վրա եթե ԱՄՆ-ի բյուջեն դրվի, չի բավականացնի»։

Պետրոս Ղազարյանն «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի քարոզարշավից մի լուսանկար ցուցադրեց, որտեղ Մարությանի հետևում հին և ժամանակակից վերելակներ են երևում էկրանին, և հետևյալն ասաց.

«Մարությանն ասում է, թե հին վերելակները փոխարինելու է նոր վերելակներով, որոնք չափսերով ավելի մեծ են։ Մարությանը ո՞նց է երկու անգամ մեծ վերելակը մտցնելու երկու անգամ փոքր շախտայի մեջ. եթե նա դա բացատրի, ես ընտրարշավից դուրս կգամ։ Հուսամ՝ սրա համար ոչ ոքի ասֆալտի վրա չեն փռի, բայց մենք պետք է ծրագրերի մասին բանավիճենք, խոսենք»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ