20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արթուր Աբրահամը կմրցի մայիսի 3-ին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին, Բեռլինում:

Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) մրցակիցը Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցան է (26-1, 8 նոկաուտ):
“Վերջապես ես վերանվաճեցի WBO-ի չեմպիոնական տիտղոսը եւ մտադիր չեմ առաջիկայում կորցնել այն: Այնպես որ, պետք է լավ նախապատրաստվեմ Սյեկլոցայի դեմ մենամարտին”,- նշել է Արթուր Աբրահամը:

Հիշեցնեմ, որ մարտի 1-ին կայացած Արթուր Աբրահամ – Ռոբերտ Շտիգլից 3-րդ մենամարտում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբերտ Շտիգլիցին՝ վերադարձնելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ