Սյունիքի Վարդանիկը. Հրապարակ
“Հրապարակ”-ի տեղեկություններով, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը կրկին ակտիվացել է: Նա, որպես ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար, հիմնավորվել է Գորիսում:
Ինչպես Գյումրիում Վարդանիկն էր այլընտրանքային քաղաքապետարան ձեւավորել, այնպես էլ Լիսկան է Գորիսի ՀՀԿ գրասենյակը դարձրել այլընտրանքային քաղաքապետարան, որը նորոգել է եւ այնտեղ մարդկանց է ընդունում, խնդիրներ կարգավորում, կուսակցական հավաքներ անում, կարճ ասած՝ իր շուրջը նոր բեւեռ է ձեւավորում:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: