23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանն ասաց՝ ՀՔԾ պետի որոշման մասին ԱԱԾ պետից է իմացել

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Սարդարյանը մեջբերեց ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հայտնի ձայնագրության սղագրությունը եւ վարչապետին հարցերց, թե իր հետ խոսել են արդյոք տվյալ թեմայով, եթե այո՝ որն է եղել վարչապետի պատասխանը:
«Այս թեմայով պետք է խոսեի երեկվա հանրահավաքին, երբ ես ՀՔԾ պետի թեկնածու եմ առաջադրել, ես թեկնածուի հետ ունեցել եմ հետեւյալ պայմանավորվածությունը, որ բոլոր գործերը պետք է քննվեն օրենքի տառին համապատասխան, չկան ՀՀ –ում անձեռնխելի մարդիկ եւ եթե քննության օբյեկտիվությունը հանգեցնում է որեւէ մեկին ձերբակալելու եւ կալանավորելու անհրաժեշտությանը, ուրեմն դուք պետք է այդ գործողությունը անեք, անկախ նրանից, թե ում մասին է խոսքը , եթե խոսքը անգամ իմ ընտանիքի մասին է»,- ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հայտնի ձայնագրության մեջ իրեն առնչվող հատվածին:
Փաշինյանը հայտարարեց, որ ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, որ փորձ է արվում ավանդույքթի համաձայն, իր հետ ճշտել, թե լուրջ էր ասում , որ այո՝ կարելի է ՀՀ-ում օբյեկտիվ քննություն իրականացնել եւ եթե մաուր իրավաբանության տեսակնյունից որեւէ մեկին ձերբակալելու անհրաշժետություն կա, պետք է այդ գործողությունները քննչական մարմինները իրականություն դարձնեն:
«Ես իմացել եմ դրա մասին ԱԱԾ տնօերինից, որ ՀՔԾ-ն այդպիսի որոշում է կայացնում, ես տեղեկացել եմ այդ իրավիճակի մասին, Սանկտ Պետերբուրգում, քանի որ հարց է եղել, ասել եմ, որ ինչպես եւ պայմանավորվել ենք, որեւէ քաղաքական խոչընդոտ որեւէ գործի համար չկա, եթե քննչական մամինը գտնում է, որ որեւէ մեկին պետք է կալանավորել, իհարկե դա պետք է տեղի ունենա»,-շարունակեց վարչապետ:
Փաշինյանը հավելեց՝ ԱԺ ամբիոնից վերահաստատում է իր ասյ դիրքորոշումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ