08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հրանտ Բագրատյանին գրագողության մեջ են մեղադրում

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Մանե Հակոբյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ մեղադրեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին գրագողության մեջ:

Նա ասաց, որ 2005-ին հաստատված հեղինակային իրավունքով տպագրել է գիտության, հանրակրթության եւ բարձրագույն կրթության վերաբերյալ իր ծրագիրը, որից էլ, նրա խոսքով, գրագողություն է արել Հ. Բագրատյանը:

«Իմ ծրագրից գրագողություն են իրականացրել Հրանտ Բագրատյանը եւ Հարություն Կարապետյանը, վերջինը 1997-ին եղել է էկոնոմիկային փոխանախարար: 2011-ին Հրանտ Բագրատյանը եւ  Հարություն Կարապետյանը երիտասարդական գիտական շարժման ֆեյսբուքյան էջում տեղադրել էին մի ծրագիր, որի հեղինակները, գրել էին, որ իրենք են: Դա մի ծրագիր է, որը copy-paste տարբերակով վերցված է իմ գրքից”,- ասաց նա` նշելով, որ «գողացված ծրագիրը»  վերնագրված է եղել որպես ՀԱԿ-ի   ՀՀ գիտության ոլորտի համակարգային փոփոխման ծրագիր:

Բանախոսը իր հեղինակային իրավունքի խախտման պատճառով դիմել է  դատարան, ինչի արդյունքում դատարանը վճիռ է կայացրել, որ տեղի է ուեցել նյութերի անբարեխիղճ օգտագործում:

Մ. Հակոբյանը նշեց նաեւ, որ գրագողությունը տեղի է ունեցել ՀԱԿ սահմաններում:

“Այն ուղեկցվել է խմբակային խարդախությամբ:  Գրագողությունը Հրանտ Բագրատյանի եւ Հարություն Կարապետյանի կողմից եղել է 2010-ի սեպտեմբերին”,- նշեց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ