14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոգեւորված են. Իրատես

Երբ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «Պատիվ ունեմ» ու «Ես եմ» ծրւսգրերը ներկայացրեց հանրությանը, ոչ բոլորը դրանք միանշանակ ընդունեցին։ Նախկին նախարարը նաև քննարկումների հարթակ ստեղծեց բուհերի ուսանողների հետ ներկայացնելով ծրագրերի առավելությունները, սակայն շահագրգռությունն այնքան էլ մեծ չէր։

Վերջին շրջանում, բուհերի ղեկավարների վստահեցմամբ, «Պատիվ ու­նեմ» ծրագրին մւսսնակցողների բավականին մեծ ակտիվություն է նկատվում։ Ծրագիրը ժամանակին բուռն քննարկումների դաշտ էր բացել նախ և առաջ այն պատճառով, որ վերջ դրվեց անվճար ուսուցման դեպքում տարկետում ստանալու կարգին։ Հիշեցնենք, որ այս ծրագիրը պաշտպանության նախարարությունը ներկայացրել է դեռևս 2017-ի ապրիլին։ «Պատիվ ու­նեմ» ծրագրին մասնակցողները ստանում են տարկետում, սովորում բուհում, ապա սպայական հաստիքով 3-ամյա ծառայության անցնում առաջնագծում՝ ստանալով նաև սպայական աշխատավարձ։

Ի դեպ. 2018-2019 ուսումնական տարվա համար պաշտպանության նախարարությունը 500 տեղ էր հատկացրել «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցներին։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ