25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մի զարմացեք, մի խորացեք, կարդացեք Նիկոլի մեջբերումը եւ կհասկանաք. Իրավունք

Թերթը «զարմանք» խորագրի տակ գրել է. 

«Սկսենք մի զվարճալի եւ միաժամանակ շատ զարմանալի լուրից, որը հանրությանը մատուցեց ՊԵԿ նախագահ ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԸ։ Այն է, որ հարսանիքներին երգող երգիչ­ները պետք է հարկեր վճարեն։ Դե արի ու մի ասա՝ իյա՜, իրո՞ք։ Առավել եւս, որ պատկերացնում ես այս զար­մանալի տեսարանը, թե ինչպես ամեն մի հարսանիքի պարտադիր կարգով գալիս է ՊԵԿ-ի կոզբադիններից մեկը, որպեսզի հաշվի երաժիշտներին տրված «շաբաշը» ու դրանից հարկ վերցնի։ Անշուշտ, հարսանիքի մասնակիցների կերած֊ խմածը կհարամվի, բայց… Պարոն Անանյանին նաեւ կառուցողական առաջարկություն ունենք՝ «դուխով, հայեր ջան» երգողներին ոչ միայն հարգել, այլեւ՛ տուգանել։

Ինչ վերաբերում է տուգանելուն, ապա վարչապետի տիկնոջ կողմից խմբագրվող «Հայկական ժամանակը» ավետեց, որ 2000 տեսախցիկներ բերվելու են ու տեղադրվեն, «ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ դա չհերքեց։ Իսկ հիշո՞ւմ եք ինչպես էր Նիկոլը անձամբ «սկոչում» տեսախցիկները, իսկ որոշ ակտիվիստուհիներ դրանք ծածկում էին սեփական ներքնազգեստով։

Դե ինչ, հիմա լավ է, չէ՞, որ ավելացնում են։ Ըստ Օսիպյանի. «Սա ամենեւին չի նշանակում, որ մենք ամեն տեղ մեր քաղաքացիներին բռնելու ենք, պատժենք եւ գումար վերցնելով՝ տուգանենք։ Հակառակը, մենք ուզում ենք զսպել մեր վարորդներին, որպեսզի ճանապարհային երթեւեկության կանոններն էլ ավելի հարգալից պահպանեն»։ Այ այստեղ թույլ տվեք չհավատալ, քանզի 2000 տեսախցիկը բավական է երկիրը էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի վերածելու համար։

Իսկ որ իշխանությունը համակենտրոնացման ճամբար է ուզում, զարմանալի երեւաց ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ելույթից՝ Հայկոյի հանրահավաքին. «Կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են որպես հեղափոխության պաշտ­պան, առաջամարտիկ, եւ այսօր գնացել են, խորհրդարանում են բանակցում հանրապետականների հետ, քուչեքում են բանակցում հանրապետականների հետ, ռեստորաններում են բանակցում հւսնրապետականների հետ, թե՝ բա տղերք, կլինի”, դուք էս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք Էլ որ հաղթենք քաղաքապետարանի ընտրություններում, ընենց կանենք, որ արտւսհերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չունենան»։ Այդ ինչքա՞ն եք վախեցած…

Մարդիկ զարմացել եւ զայրացել էին, որ կարմիր ներկով պղծվել էր ՔԱՐԱՀՈՒՆՋԸ, իսկ Մշակույթի նախարարությունը դրան արձագանքել էր, թե նկւսրները հրապարակել Է նա, ումից պահանջել են իր «բուտկեն» հանել Քարահունջից։ Շատ մի խորացեք, ընդամենը կարդացեք Նիկոլի «Երկրի հակառակ կողմը» գրքից այս մեջբերումը.

«Եվ ահա, նրանցից մեկը կասի, որ իրենց ժողովուրդը երեք հազար տարվա պատմություն ունի։ Սեղանի շուրջ անպայման կգտնվի մեկը, որ նրան կուղղի՝ հինգ հազար տարվա։ Կարճ բանավեճից հետո նրանք կհամաձայնեն այն տարբերակի շուրջ, որ Նոյը առաջին հայն է։ Բայց սա ամենը չէ, նրանք առաջին քրիստոնյաներն են։ Ու չնա­յած սրանով նրանք հպարտանում են, բայց եւ չեն կարողանում ներել Հիսուսին, որ նա եկավ ու իրենց միքանի հազարամյա նախաքրիստոնեական մշակույթը ոչնչացրեց. որպես ապացույց նրանք ունեն մի հռոմեական հավաբուն։ Չէ, կներեք, նաեւ պարսատիկի քարերի մի կույտ, որը, նրանց կարծիքով, Սթոունհենջի եղ­բայրն է»»։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ