03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Հրաժարական պետք է տա՛՛

Ազգային ժողովում ՛՛Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ լսումների անցնում են ներկա բնապահպանների բուռն արձագանքներով: Տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, ովքեր ներկա են քննարկմանը, դեմ են, որ մինչև Սևջուր և Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծման, ինչպես նաև առաջնահերթ ջրամբարաշինությունների ավարտը Սևանա լճից բացթողնման տարեկան չափաքանակ սահմանել 240 մլն խմ՝  կախված Սևանա լճից  սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների՝ Հրազդան գետ, Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներ, ջրատվության աստիճանից:

՛՛Համայակկական բնապահապանական ճակատի՛՛ ներկայացուցիչ Լևոն Գալստյանը կարճ ելույթ ունեցավ ու նշեց, որ այս օրենքը, եթե ընդունվի, խայտառակություն կլինի: ՛՛Ուզում եք փոփոխություններ կատարել օրենքում, հետո արդեն տաս տարի հետո կրկին դրամաշնորհներ կբերեք, որ առաջացած խնդիրը լուծե՞ք: Եթե պետք է ապրենք այս երկրում, մենք չենք ուզում ապրել այդ երկրում:

Դուք բոլորդ պետք է հրաժարական տաք՛՛,-ասաց նա՝ դիմելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին: Ըտս նրա՝ հրաժարական պետք է տան նաև Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: 

՛՛Բոլորդ պետք է հրաժարական տված լինեիք, եթե մենք նորմալ երկրում ապրեինք, դա հանցագործություն է  ոչ միայն հայ ժողովրդի, այլև մարդկության նկատմամբ՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ