Հավակնորդների մրցաշար. Արոնյան-Անդրեյկին/ուղիղ/
Խանտի-Մանսիսկում այսօր կկայանում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրը: Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղում է Անդրեյկինի հետ: Պարտիային կարող եք հետեւել այստեղ:
Այսօր մյուս պարտիաներում կհանդիպեն Անանդ-Կարյակին, Մամեդյարով-Սվիդլեր եւ Տոպալով-Կրամնիկ զույգերը:
5-րդ տուրից հետո մրցաշարի առաջատարը Անանդն է, ով ունի 3.5 միավոր: Երեք շախմատիստներ` Արոնյանը, Սվիդլերը եւ Կրամնիկը, ունեն 3-ական միավոր: